Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


National Geographic-ը Հայաստանը ներառել է զբոսաշրջիկների համար ամենացանկալի վայրերի թվում

SOCIETY

National Geographic-ը զբոսաշրջիկների այցելության համար առանձնացրել է 10 երկիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցանկը գլխավորում է Հայաստանը:

Հայաստան 

Խորհրդային միության անկումից հետո կովկասյան այս փոքր երկիրը հաճախ է ասոցացվել  հակամարտությունների հետ: Չնայած Ղարաբաղյան սահմանում ժամանակ առ ժամանակ գրանցվող փոխհրաձգություններին ՝ Հայաստանն այսօր ապահով է, զբոսաշրջությունը բարգավաճում է: Քչերը գիտեն, որ Հայաստանը առաջին երկիրն է, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն:   Քրիստոնեական եկեղեցիները զարդարված են որմնանկարներով, որոնցից շատերը ոչնչացվել են, Գեղարդի վանքի փորագրված քարե առյուծները եւ Սանահինի խաչքարերն աշխարհի ամենահին երկրներից մեկի ստեղծարար ուժ ի ապացույցն են: Շատ զբոսաշրջիկներ կենտրոնանում են հիմնականում մայրաքաղաք Երեւանի վրա, մինչդեռ, երկրի առավել տպավորիչ վայրերից մեկը ժայռերի մեջ տեղակայված Գորիսն է:

Նիկարագուա 

Մանր հանցագործություններ, գողություններ, թմրամիջոցներ. Կենտրոնական Ամերիկան ամենալավ համբավը չէ, որ ունի: Մեքսիկանյի եւ Հարավային Ամերիկայի թմրամիջոցների առեւտուրը տարածաշրջանը դարձրել են թմրադեղերի առնչությամբ բռնության կենտրոն, ինչով այն այդքան էլ չի տարբերվում  հարեւաններ Հոնդուրասից եւ Գվատեմալայից: Նիկարագուան, չնայած լինելով Լատինական Ամերիկայի ամենաաղքատ երկրներից մեկը, ամենապահովներից է: Երկրի ափամերձ սահմանները Կարիբյան ծովի եւ Խաղաղ օվկիանոսի հետ դարձնում են այն իսկական դրախտավայր: Չնայած օտարերկրացիների համար ՆÕ �կարագուայի կերակրացանկը սահմանափակվում է միայն բրնձով եւ ոլոռով, երկրի խոհանոցը հայտնի է նաեւ որպես իր իսպանական, կրեոլական եւ հարավամերիկյան խառնուրդ:

Նեպալ

 

Չնայած Կաթմանդուն եւ Նեպալը  երկար ժամանակ է, ինչ գրավում էին  արկածախնդիր զբոսաշրջիկներին, սակայն նախորդ տարվա ապրիլյան  երկրաշարժը խլեց 8000 մարդու կյանք, ազգաբնակչության կեսը կրեց բազմաթիվ վնասներ, ինչը մեծ հարված հասցրեց երկրի զբոսաշրջությանը:  Այժմ սակայն երկրի իրավիճակը կայուն է: Այն զբոսաշրջիկներին, ովքեր պատրաստ են զոհաբերել հարմարավետությունը հանուն արկածների, Նեպալը շատ առաջարկներ ունի:

Իրան

Մինչև վերջերս, ամերիկացիների համար Իրան այցելելը անհնար մի երեւույթ էր: Չիլիի դիվանագիտական հարաբերությունները, ինչպես նաեւ 2011 թվականի ցույցերը Իրանը դարձրել էին անհասանելի եւ հարաբերականորեն վտանգավոր երկիր:  Սակայն այս տարի ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնության շնորհիվ Իրանը դարձավ ավելի քան հասանելի: Պերսեպոլիսի փլատակները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկված Գոլեստանի պալատը եւ այլ պատմամշակութային վայրերը դարձնում են Իրանը զբոսաշրջության համար նախընտրելի վայրե րից մեկը:

Կոսովո

Եվրոպայի  ամենանոր երկիրը զբոսաշրջիկների մշտական այցելության համար նախատեսված վայր չէ, որ եղել է: Բռնի հակամարտությունները եւ քաղաքական լարվածությունը էթնիկ սերբերի եւ Ալբանիայի կոսովացիների միջեւ հանգեցրեց 1998-99 թվականների Կոսովոյի պատերազմին: Այսօր անկախացած Կոսովոն Եվրոպայի ամենատպավորիչ եւ արկածային նպատակակետերից մեկն է: Միջնադարյան Պրիզրեն քաղաքը հիանալի վայր է արշավների սիրահար ճանապարհորդների համար:

Ուզբեկստան

Ինչպես նախկին խորհրդային շատ երկրներ՝ Ուզբեկստանը եւս  տեսել է բռնապետական մեկուսացման տարիներ: Սակայն չնայած դրան՝ Ուզբեկստանը չափազանց ապահով է ճանապարհորդների համար: Սիլիկոնային հովտի միժամանակյա կենտրոնը Կենտրոնական Ասիայի ամենագեղեցիկ եւ պատմականորեսն հարուստ նպատակակետերից է: Հանդարտ ընթրիքը Տաշքենդից  Բուխարայ տանող գիշերային գնացքում հավանական է՝  անծանոթների համար   վերածվի ուրախ տոնախմբության:

Ալբանիա

Տասնամյակների ընթացքում Ալբանիան հարավ-արեւելյան Եվրոպայի ամենաքիչ այցելություններ ունեցող եւ ամենանհասանելի երկրներից էր Էնվեր Հոխհայի մեկուսացնող բռնապետական քաղաքականության պատճառով: Սակայն այսօր այն կարելի է ասել, նույնպես ապահով է: Զարգացող զբոսաշրջությունը կենտրոնանում է հիմնականում պահպանված Օսմանյան քաղաքների շուրջ ներառյալ Բերաթը եւ Գիրոկաստրան:

Արեւելյան Թիմոր

Վերջին հարյուրամյակների ընթացքում Արեւելյան Թիմորը եղել է Պորտուգալիայի գաղութը: 1970 թվականին թեպետ ձեռք բերելով անկախություն՝ մի քանի տարի անց այն համակցվեց հարեւան Ինդոնեզիային:  Այնուամենայնիվ, վերջին տարիները բնութագրվում են արյունոտ քաղաքացիական պատերազմով: Արեւելյան Թիմորի Դեմոկրատական Հանրապետությունն այսօր բավականին կայուն է եւ նախընտրելի վայր արկածային զբոսաշրջության համար: Այն զբոսաշրջիկին գրավում է իր բնական գեղեկցությամբ, գունավոր ժայռերով եւ ափերով:

Վրաստան

Հեղափոխություն, քաոս, պատերազմ. Խորհրդային միության փլուզմանը հաջորդող տարիները փոքր-ինչ բարենպաստ էին Վրաստանի համար, սակայն  2008 թվականի Ռուսաստանի դեմ պատերազմը, օտար ներդրումների ալիքը, 2012 թվականի ընտրությունները երկիրը դարձրին քաոսային իրադարձությունների կենտրոն: Չնայած դրան՝ մայրաքաղաք Թբիլիսի  վերածնվող արվեստի տեսարանները դարձրին երկիրը Արեւելյան Եվրոպայի մշակութային գեղատեսիլ մայրաքաղաքներից մեկը:

Թունիս

Հյուսիսային Աֆրիկայի այլ երկրների համեմատ` Թունիսի ճանապարհը դեպի ժողովրդավարություն այդքան էլ քաոսային չի եղել: Մինչև վերջերս մանր ահաբեկչությունները սպառնալիք են հանդիսացել երկրի կայունության համար, այնուամենայնիվ Թունիսը բավականին ապահով է զբոսաշրջիկների համար:

Չնայած պատմամշակութային մի շարք վայրերի՝ Թունիսը դեռ չբացահայտված մշակութային եւ պատմական մայրաքաղաք է զբոսաշրջիկների համար: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկը եւ ծովափնյա հանգստյան համար նախատեսված  քաղաքները այն դարձնում են ճանապարհորդների համար իդեալական ներդաշնակ վայր:

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan