Apple-ն Intel-ի չիպեր կօգտագործի նոր iPhone-ների մոդեմներում
SOCIETYApple-բազմազանեցնում Է մատակարարների բազան. iPhone-ի հաջորդ մոդելի առանձին տարբերակներ այժմ մոդեմների համար կօգտագործեն Inrel-ի չիպերը՝ Qualcomm-ի չիպերի փոխարեն: Այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:
Նրանց խոսքով՝ Intel-ի մոդեմային չիպերը կօգտագործվեն ԱՄՆ-ի AT&T գործարկուի շարժական կապի ցանցին միացվող iPhone-ներում, ինչպես նաեւ արտասահմանյան շուկաների համար սմարթֆոնի մի քանի այլ տարբերակներում:
Verizon Communications-ի ցանցին միացող iPhone-ներում նախկինի պես կօգտագործվեն Qualcomm-ի չիպերը:
Apple-ի սմարթֆոնների նեկայիս բոլոր տարբերակների համար հիմնական բաղադրիչներն արտադրված են բացառապես Qualcomm-ի կողմից:
Apple-ի պատվերը խոշոր հաղթանակ Է Intel-ի համար, որը վերջին ժամանակներս վատացրել Է իր դիրքերը շուկայում եւ գործառական վնասներ կրել:
2015 թվականին Apple-ն ընդհանուր առմամբ վաճառել Է ավելի քան 231 միլիոն iPhone: Սարքի հաջորդ տարբերակը՝ iPhone7-ը, կթողարկվի այս տարվա աշնանը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:



