Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին հաջորդել է ևս մեկ շքեղ ամուսնություն. լուսանկարներ
PHOTO
Wnews.am-ը գրում է.
Գուցերիեւի եւ Կարապետյանի զավակների շքեղ հարսանիքին հաջորդել է եւս մեկ ռուսաստանաբնակ միլիարդատիրոջ որդու հարսանիք։ Խոսքը ռոստովցի «ծխախոտային թագավոր» Իվան Սավվիդիի որդու՝ Գեորգիսի մասին է, ում հարսանիքը տեղի է ունեցել օրերս հունական Սալոնիկում։
Սավվիդին բնակվում է Ռոստովում, իսկ իր արմատները գալիս են Վրաստանի հունական Սանտա գյուղից, այդ պատճառով էլ միլիարդատիրոջ ժառանգները կրում են հունական անուններ։
«Ագրոկոմ» հոլդինգի ժառանգորդի ընտրյալը 24-ամյա Յանա Խուդյակովան է։
Հարսնացուն կրել է Elie Saab Haute Couture-ի հարսանեկան զգեստը։ Հարսանեկան խնջույքին, որը կայացել է Makedonia Palace Hotel Thessaloniki հյուրանոցում, հրավիրված էին 600 հյուրեր։ Հանդիսությունը վարել են Անդրեյ Մալախովն ու Յանա Չուրիկովան, իսկ հյուրերի համար ելույթներ են ունեցել Գրիգորի Լեպսը, Սոսո Պավլիաշվիլին, Կետի Տոպուրիան ու Բաստան։




















































