Իրանի ԱԳ նախարարը հորդորել Է համատեղ ջանքերով վերջ դնել Սիրիայի պատերազմին
INTERNATIONAL NEWSՀամաշխարհային հանրակցությունը պետք Է միավորի ջանքերը ծայրահեղականությանը դիմակայելու, ինչպես նաեւ համատեղ ջանքերով Սիրիայում խաղաղ լուծում գտնելու համար: Այդ մասին հունիսի 13-ին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը, որն այցով գտնվում Է Օսլոյ ում եւ հանդիպում Է ունեցել Նորվեգիայի իր պաշտոնակից Բերգե Բրենդեի հետ:
«Մենք գտնում ենք, որ ոչ միայն Իրանը, այլեւ միջազգային ողջ հանրակցությունը, միավորելով ջանքերը, պետք Է պայքարի ծայրահեղականության սպառնալիքի դեմ: Այս հարցում անհրաժեշտ Է բոլորի համագործակցությունը»,-ընդգծել Է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարը:
Անդրադառնալով Սիրիայի իրադրությանը՝ նա նշել Է, որ շատ երկրների համատեղ ջանքերն անհրաժեշտ են նաեւ այդ երկրի ապագան ապահովելու համար: «Պետք Է հասկանալ, որ ռազմական լուծում չկա: Սիրիայի համար քաղաքական լուծում Է անհրաժեշտ,-նշել Է Զարիֆը:-Մենք այդ մասին խոսում ենք արդեն երեք տարի, եւ ոչինչ տեղի չի ունենում: Եկել Է առաջ շարժվելու ժամանակը»:
Հունիսի 14-ին Զարիֆը Օսլոյում մասնակցելու Է միջազգային հակամարտությունների լուծմանը նվիրված համաժողովին, որն ամեն տարի անցկացվում Է 2003 թվականին: Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ միասին Զարիֆը դասախոսություն կկարդա իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի մասին: Ավելի վաղ ԻՍՆԱ իրանական գործակալությունը տեղեկացրել Է, որ համաժողովի ընթացքում Զարիֆը կհանդիպի նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ եւ կքննարկի այդ համաձայնագրի իրագործմանը վերաբերող հարցեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



