EgyptAir-ի ինքնաթիռի «սեւ արկղերը» գտնելու համար մնացել Է հինգ օր
INTERNATIONAL NEWS
Մայիսի 19-ին Միջերկրական ծովի վրա կործանված EgyptAir ավիաընկերության «սեւ արկղերի» որոնման համար մնում Է շուրջ հինգ օր: Այդ մասին հայտնել են աղետի հանգամանքների հետաքննությամբ զբաղվող եգիպտացի փորձագետները:
EgyptAir ավիաընկերության А320 մարդատար ինքնաթիռը, որը MS804 չվերթով Փարիզից ընթանում Էր Կահիրե, ռադարներից անհետացել Է մայիսի 19-ի վաղ առավոտյան Միջերկրական ծովի երկնքում Եգիպտոսի օդային տարածությունում: Օդանավում եղել են 66 ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ:
Աղետից մեկ օր անց Եգիպտոսի զինված ուժերը հայտնել են, որ ինքնաթիռի բեկորդները, ինչպես նաեւ ուղեւորների իրերը հայտնաբերվել են ծովում՝ Ալեքսանդրիա քաղաքից 290 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում: Ավիաաղետի հանգամանքների հետաքննության համար ստեղծված հանձնաժողովն առայժմ որեւԷ մեկ վարկած չի առանձնացնում: Ներկայում ինքնաթիռի կործանման վայրում դրա ինքնագրիչների ակտիվ որոնումներ են ընթանում:
Ինչպես նշում Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը, հղում անելով քննիչների հայտարարությանը, ազդանշաններ արձակող ինքնագրիչների մարտկոցների լիցքը կբավականացնի մոտավորապես հինգ օր: Այդ կապակցությամբ որոշում Է ընդունվել ավելի ակտիվացնել որոնումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



