Շինարարն ու քարտուղարը գյուղապետ են ուզում լինել
POLITICSՀուլիսի 3-ին Արագածոտնի մարզի Թթուջուր եւ Օթեւան համայքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններում արդեն իսկ կան առաջադրված թեկնածուներ:
Թթուջուր համայնքում այս պահին կա չորս թեկնածու՝ անկուսակցականներ Զոհրակ Ասլանյանը, Վիգեն Գրիգորյանը, Գագիկ Ոսկանյանը եւ ՀՀԿ-ական Արմեն Սահակյանը: Առաջին երեքն ինքնառաջադրմամբ են հանդես եկել, իսկ Արմեն Սահակյանին առաջադրել է ՀՀԿ-ն: Վերջինն աշխատում է գյուղապետարանում՝ որպես աշխատակազմի քարտուղար: Գագիկ Ոսկանյանն էլ «Կ.Ռ Քնսթրաքշն» ընկերության շինարարներից է:
Օթեւան համայնքում դեռեւս երկու թեկնածու է առաջադրվել՝ Ջամալ Սալմոյանը եւ Գոհար Սայադյանը: Երկուսն էլ անկուսակցական են: Ջամալ Սալմոյանը առաջադրվել է Հանրապետական կուսակցության կողմից, իսկ Գոհար Սայադյանն ինքնառաջադրվել է:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



