Օռլանդոյի հրաձիգի հայրը ներողություն է խնդրել որդու հանցագործության համար
INTERNATIONAL NEWSՕռլանդո քաղաքում զանգվածային սպանություն իրականացրած հանցագործի հայրը՝ Սեդիկ Մատինը, ներողություն է խնդրել որդու` Օմար Մատինի հանցագործության համար NBC-ի եթերում:
«Մենք ցանկանում ենք ասել, որ ներողություն ենք խնդրում ողջ կատարվածի համար: Մենք տեղյակ չենք նրա ձեռնարկած գործողությունների մասին: Մենք ցնցված ենք, ինչպես ողջ երկիրը»,- հայտարարել է Սեդիկ Մատինը NBC-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով` տեղի ունեցածը «կրոնի հետ ընդհանուր ոչինչ չունի»: Ընդ որում՝ նա խոստովանել է, որ հանցագործության շարժառիթ կարող է լինել ոչ ավանդական սեռական կողմնորոշման նկատմամբ ատելությունը: Սադիկ Մատինի խոսքով` իր որդին մի անգամ զայրացել է՝ տեսնելով երկու համբուրվող տղամարդկանց: Pulse ակումբ, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, այցելում են հիմնականում սեռական փոքրամասնության ներկայացուցիչները:



