Անծանոթը մոտ 3.5 մլն դոլար է վճարել միլիարդատեր Բաֆեթի հետ լանչելու համար
SOCIETYԱշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթի հետ լանչ ունենալու հնարավորությունը հանվել է աճուրդի ու վաճառվել մոտ 3.5 մլն դոլարով:
Ինչպես նշում է The Guardian-ը, անծանոթ գնորդը 3.456.789 մլն դոլար է վճարել, որպեսզի կարողանա լանչի ընթացքում շփվել աշխարհի ամենահաջողակ գործարարներից մեկի հետ:
Հետաքրքրական է, որ աճուրդից ստացված գումարը տրամադրվելու Սան Ֆրանցիսկոյում գործող Glide բարեգործական կազմակերպությանը, որը զբաղվում է անօթևանների օգնությամբ:
Աղբյուրը հավելում է, որ Բաֆեթն աշխարհի 3-րդ ամենահարուստ բնակիչն է, որի կարողությունը Forbes հանդեսը գնահատել է 66 մլրդ դոլար:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
5
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments



