Լյով. Հումելսը բաց կթողնի Ուկրաինայի դեմ հանդիպումը
SPORTԳերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոսել է Եվրոպայի 2016թ. առաջնության C խմբի առաջին տուրի՝ Ուկրաինայի ընտրանու դեմ խաղի մասին:
Գերմանացի մասնագետը նշել է, որ հանդիպմանը չի կարող մասնակցել կենտրոնական պաշտպան Մատս Հումելսը:
«Չենք անհանգստանում միկրովնասվածքներով: Մատս Հումելսը երեկ լիարժեք մարզում է անցկացրել եւ պատրաստ է 100 տոկոսով: Սակայն Ուկրաինայի ընտրանու դեմ հանդիպումը նա բաց կթողնի:
Ամեն դեպքում, չեմ ցանկանում խոսել մեր պաշտպանության մասին՝ մրցակցին տեղեկություն չհաղորդելու համար: Երբեմն պետք է սպասել անակնկալների»,- Լյովի խոսքերն է մեջբերում DFB.de-ն
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership



