Իրանի իշխանությունները ԱՄՆ-ի դեմ հայց են ներկայացրել 2 մլրդ դոլարը վերադարձնելուց հրաժարվելու պատճառով
INTERNATIONAL NEWSԻրանի իշխանությունները Վաշինգտոնի դեմ հայցով պատրաստվում են դիմել Ժնևում ՄԱԿ-ի Միջազգային դատարան՝ ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից Իրանի Կենտրոնական բանկին 2 մլրդ դոլար վերադարձնելու հայցը մերժելու պատճառով: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ տեղեկացնում է Fars գործակալությունը:
«Մենք բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել ենք Իրանի սեփականությունը յուրացնելը կանխելու համար, և Իրանի իշխանությունը մոտ օրերս ԱՄՆ հանդեպ հայց կներկայացնի ՄԱԿ-ի Միջազգային դատարան»,- ասել է Զարիֆը:
Զարիֆը նաև նշել է, որ Իրանը ճանաչում է երկրի դեմ ԱՄՆ դատարանների որոշումները:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



