Honda-ն ներկայացրել է CR-Z հիբրիդի «հրաժեշտի» մոդելը (լուսանկարներ)
LIFETert.am-ը գրում է.
Ճապոնական Honda մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է CR-Z hիբրիդի «հրաժեշտի» մոդելը, որը ստացել է Final Label անվանումը: Հայտնի է, որ 2010թ. ի վեր արտադրվող մեքենան շատ շուտով հանվելու է արտադրական գծից:
Ինչպես նշում է motor.ru-ն, մեքենան համալրված է 1.5 լ աշխատանքային ծավալով, 130 ձիաուժ հզորությամբ քառագլան բենզինային շարժիչով:
Ընդհանուր առմամբ, 2010թ. ի վեր Honda-ն արտադրել է մոտ 2 մլն CR-Z հիբրիդ: Սակայն վերջին տարիներին գնորդների շրջանում տվյալ մոդելի նկատմամբ նկատվել է պահանջարկի զգալի անկում: Այդ պատճառով, մոդելը 2014թ. հանվել է եվրոպական, իսկ 2015թ.՝ ամերիկյան շուկայից:

1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



