Լիտվայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները
INTERNATIONAL NEWSԼիտվայում ՆԱՏՕ-ի անդամ-երկրների մասնակցությամբ տեղի է ունենում Gelezinis Vilkas 2016 զորավարժության երկրորդ մասը:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտնել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը:
Gelezinis Vilkas 2016 զորավարժությունների երկրորդ մասին մասնակցում են Գերմանիայի, Դանիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, ընդհանուր առմամբ, 2700 զինծառայողներ:
Ֆրանսիացի զինծառայողները զորավարժությունների նպատակով Լիտվա են ժամանել առաջին անգամ:
Զորավարժություններին մասնակցում են Leopard 2A5 տանկեր, ինքնագնաց Panzerhaubitze 2000 հաուբիցներ, Boxer հետևակի մարտական մեքենաներ և այլ տեխնիկա:
Առաջին փուլին մասնակցել են 1900 զինծառայողներ Լիտվայից, ինչպես նաև` ԱՄՆ ազգային գվարդիայի և Լեհաստանի 400 զինծառայողներ:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



