Ազատ գետը վարարել է, ինչի հետևանքով դարձել է անանցանելի
SOCIETYՀունիսի 11-ին` ժամը 22.17-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղին հարակից Ազատ գետը վարարել է, ինչի հետևանքով գետով անցնելը դարձել է անհնար. գետն անցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները հատուկ փրկարարական գույքի օգնությամբ Կ. Բ.-ին (ծնված.1977թ.), Թ. Փ.-ին (ծնված1989թ.), Ա. Գ.-ին (ծնված1993թ.), Ա. Փ.-ին (ծնված 1988թ.) և Ի. Ա.-ին (ծնված 1991թ.) գետի մի ափից անցկացրել են մյուս ափ և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել Երևան քաղաք:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



