Լիտվայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները
INTERNATIONAL NEWSԼիտվայի Գայժյունայ հրաձգարանում սկսվել է ՆԱՏՕ-ի 6 անդամ երկրների ստորաբաժանումների մասնակցությամբ Gelezinis Vilkas 2016 լայնամասշտաբ զորավարժությունների երկրորդ մասը։ Այս մասին հաղորդում է Լիտվայի ՊՆ-ն։
Զորավարժությունների երկրորդ մասին մասնակցում են Գերմանիայի, Դանիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ստորաբաժանումները, ընդհանուր թվով 2700 զինծառայող։
Առաջինը Լիտվա են ժամանել ֆրանսիացի զինծառայողները։ Զորավարժությունների մասնակիցներն օգտագործել են Leopard 2A5 տանկեր, Panzerhaubitze 2000 ինքնագնաց հաուբիցներ, Boxer հետեւակի մարտական մեքենաներ եւ այլ տեխնիկա։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



