Անջելինա Ջոլիի առաջին պրոֆեսիոնալ ֆոտոսեսիան` 15 տարեկանում (լուսանկարներ)
PHOTOBoredpanda.com-ը ներկայացրել է Հոլիվուդի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկի` Անջելինա Ջոլիի պատանեկան տարիքում արված ուշագրավ ֆոտոշարքը:
Ջոլին իր առաջին ֆոտոսեսիային մասնակցել է 26 տարի առաջ, երբ 15 տարեկան էր: Ինչպես տարիներ անց խոստովանել է հայտնի ֆոտոսեսիան իրականացրած լուսանկարիչ Հարի Լենգդոնը` այն ժամանակ ինքը տեղյակ չէր, որ Ջոլին ընդամենը 15 տարեկան է: Իրեն ասել էին, որ աղջիկը 18 տարեկան է:
Լուսանկարչի խոսքով` իր ներկայացուցիչը Ջոլիի մասին տվյալները հայտնելիս որոշել էր թաքցնել նրա տարիքը` մտավախություն ունենալով, որ նա կհրաժարվի անչափահաս աղջկա հետ աշխատելուց:
Հիշեցնենք, որ օրեր առաջ 6 երեխաների մայր, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին նշել է իր 41 ամյակը:











1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



