Պերմյակովը դատական նիստի դահլիճում է. Նա թարգմանչի կարիք չունի.1in.am
VIDEOԳյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում քիչ առաջ մեկնարկեց ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը:
Ռուսական կողմը Պերմյակովին մեղադրանք է առաջադրել երեք հոդվածներով՝ դասալքություն, զենքի պահում և ապօրինի կիրառում:
Վալերի Պերմյակովը դատական նիստի դահլիճում է: Նա ի պատասխան դատավորի հարցի՝ ասաց, որ ինքնազգացողությունը լավ է, տիրապետում է ռուսերեն լեզվին և թարգմանչի կարիք չունի:
Օպերատորներին թույլատրվում է նկարահանել ընդամենը 15 րոպե: Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքին դաժանաբար սպանելու համար Պերմյակովին, ամենայն հավանականությամբ, կդատի Հայաստանի դատարանը:
Ինչպես հայտնի է, ռուսական կողմը Հայաստանի արդարադատությանն է հանձնել Պերմյակովին դատելու իրավունքը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



