Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


«Ամենախելացին» հեռուստախաղի երրորդ եթերաշրջանի հաղթողը Տիգրան Պետրոսյանն է

SOCIETY

Blognews.am-ը գրում է.

«Արմենիա Թի վի»-ի եթերում ավարտվեց «Ամենախելացին» հեռուստանախագծի երրորդ եթերաշրջանը։ Ուսանողական թեժ պայքարում հաղթեց կապանցի մասնակից Տիգրան Պետրոսյանը, ով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող է։

«Ի սկզբանե չէի եկել հաղթելու նպատակով, եկել էի մասնակցելու։ Գլխավոր նպատակս եզրափակչի 12–ի մեջ հայտնվելն էր, հետո կենացները քաղցրացան։) Ինձանից պահանջվեց շատ-շատ ժամանակ, նյարդեր, սակայն հաղթանակն  արդարացրեց այդ ամենը։ Ինձ համար ամենակարևորը ոչ թե այն է, որ ես հաղթեցի, այլ այն, որ հաղթեց Կապանը ներկայացնող մասնակից։ Շնորհակալ եմ համաքաղաքացիներիս՝ ինձ օգնելու համար»,- ասաց Տիգրանն ու հավելեց, որ խաղն իրեն տվել է նոր ու լավ ընկերներ, ինչի համար շատ ուրախ է։

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ մեծ հետաքրքրությամբ է հետևել խաղի ընթացքին, մասնավորապես՝ ուսանողների մասնակցությանը։ «Ուզում եմ բոլորին շնորհավորել այս հաջողված նախագծի կապակցությամբ։ Այսօր մենք ականատես եղանք դիտարժան եզրափակչի։ Հաջողություն եմ ցանկանում ուսանողներին և հույս ունեմ, որ  երեխաները ապագայում ևս կցուցաբերեն բարձի որակի գիտելիքներ»,- ասաց նա ու հավելեց, որ Կրթության և գիտության նախարարությունը հաղթողի՝ Տիգրան Պետրոսյանի համար պատրաստել է երկշաբաթյա ամառային դպրոցի ուղեգիր Անգլիայում։

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որն այս եթերաշրջանում դարձավ հեռուստանախագծի գործընկերը, հաղթողի համար սահմանել էր 1.000.000 դրամ պարգև։ «Իսկապես մենք շատ ուրախ ենք, որ աջակցում ենք մի նախագծի, որը պրոպագանդում է գիտելիքը, ինտելեկտը և ուսումը։ Մաղթում եմ բոլորին հաջողություններ հետագա ուսման մեջ և շնորհավորում եմ հաղթող մասնակից Տիգրան Պետրոսյանին»,- ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Շուշան Սարդարյանը։

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Հայկ Ղազարյանն արժանացավ մրցանակի Արարատյան հայրապետական թեմի կողմից՝ որպես լավագույն կրոնագետ։ Հայկին շնորհվեց ուղեգիր դեպի Երուսաղեմ։ «Ես հետաքրքրվում եմ կրոնով, ուսումնասիրել եմ այն։ Շատ եմ սիրում Իսրայելը և շատ ուրախ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռնվեց գնալ այդ երկիր և զգալ այնտեղի ամբողջ աուրան։ Ակնկալում էի, որ այս մրցանակն ինձ բաժին կհասնի, որովհետև կրոնական թեմատիկայով հարցերի էի պատասխանել։ Մտածում էի, որ դա հաշվի կառնվի»։

Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցու խորհրդակատար Տեր Պարթև քահանա Մուրադյանն էլ նշեց, որ նախագծի շրջանակներու երկրորդ անգամ է, ինչ Արարատյան հայրապետական թեմը կրոնական թեմաներին պատասխանալիս իրեն լավագույնս դրսևորած մասնակցին արժանացնում է պարգևի։ «Նախորդ մասնակիցը, որն արժանացել էր այդ մրցանակին, վերադարձավ բավականին լավ տպավորություններով։ Հարկ է նշել, որ այժմ իր ուսումը շարունակում է կրոնական մասնագիտությամբ»,- ասաց նա։

Հաղթանակի երրորդ հավակնորդ Կարեն Մնացականյանն էլ անկեղծորեն ասաց, որ հաղթանակի չհասավ, քանի որ իր թեման այնքան էլ լավ չէր պարապել։ «Գիտելիքները միշտ պետք է հանգիստ ներկայացնել՝ առանց խառնվելու։ Երևի պարտվեցի, որովհետև իմ թեման այդքան էլ շատ լավ չէի պարապել»,- ասաց Հայ-ռուսական սլավոնական համալսարանի 1-ին կուրսի ուսանողը։

Հաջորդ եթերաշրջանում մրցապայքարի մեջ կրկին դպրոցականներն են լինելու։ Նախագծի հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն էլ նշեց, որ մեծագույն հաճույք է ստացել ուսանողական «Ամենախելացին»-ից, բայց սիրով անցում է կատարելու դպրոցական «Ամենախելացիի»-ն։

Ուսանողների հետ խաղն այլ էր. տարիքային այս խմբի մասնակիցներն ավելի ամբիցիոզ են։ «Նրանց հետ խաղալը հետաքրքիր էր նաև իրենց ամբիցիաների պատճառով, սակայն կարծում եմ՝ շատ դեպքերում այդ պատճառը նրանց խանգարում էր խաղալ ավելի ազատ ու անկաշկանդ։ Երբ գերխնդիրը միայն նպատակն է, խաղի դրայվը, հաճույքը, ասես անցնում են հետին պլան։ Իհարկե, սա չեմ ասի բոլոր մասնակիցների համար։ Պետք է նշել մի կարևոր հանգամանք, մենք ունենք փայլուն ուսանողներ, որոնք անհատներ են, ցավոք, քիչ են, բայց նրանք են կառուցելու մեր վաղվա օրը։ Որպես համադպրոցական շարժում՝ «Ամենախելացին» ավելի շարժուն, մասսայական և հզոր էր, որովհետև դպրոցականների շրջանում ավելի հեշտ է ընտրել իսկապես խելացի և գիտակ երեխաների։ Նրանք երեխա են, հասկանում են խաղի էֆեկտը և հետաքրքրությունը»,- ասաց հաղորդավարուհին։

«Արմենիա Թի Վի»-ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն էլ, ամփոփելով նշեց, որ 3 եթերաշրջանների ընթացքում հեռուստադիտողներին ներկայացրել են տարբեր տարիքային խմբերի։ «Նախագիծն արդարացրեց մեր սպասումները թե՛ վարկանիշային առումով, թե՛ իր դիտողականությամբ։ Ներմուծելով նմանատիպ ձևաչափ հայկական հեռուստաեթեր՝ հասկացանք, որ ճիշտ ճանապարհի վրա ենք։ Միանշանակ այն շարունակական կլինի։ Այս խաղը մեծ արձագանք ստացավ, բացահայտեցինք և ցույց տվեցինք այն սերնդին, որը վաղը լինելու է մեր տերը։ Կարող եմ վստահ փաստել, որ նոր սերունդը շատ զարգացած է, կրթված և կարևորում է ուսումը, ինչը շատ կարևոր է մեր նորանկախ երիտասարդ Հայաստանի համար»,- շեշտեց նա և հավելեց, որ սեպտեմբերին մեկնարկող եթերաշրջանում կխաղան12-13 տարեկան աշակերտները։

             

Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift