Տիմատին կոտրել է իր երկրպագուհու քիթը (լուսանկար)
LIFE
Ռուս երգիչ և ռեփեր Տիմատին Եկատերինբուրգում իր ելույթի ժամանակ կոտրել է երկրպագուհու քիթը և հարվածի հետևանքով առաջացել է ուղեղի ցնցում։
Համերգի ժամանակ հայտնի երգիչը այս ու այն կողմ է նետել «Вятский квас» ըմպելիքը՝ գովազդելու նպատակով։ Չնայած նա փորձել է դա զգույշ անել, սակայն մեկ կեսլիտրանոց պլաստիկ շշով ըմպելիքը հարվածել է երկրպագուհու ուղիղ քթին։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 2-ին, սակայն հայտնի դարձել միայն հիմա։
Աղջիկը որոշել է մինչև վերջն լսել համերգը և միայն տանն է ուշադրություն դարձրել իր վատացող ինքնազգացողությանը։ Կանչով ժամանած բժիշկները որոշել են հոսպիտալացնել աղջկան։ Նշվում է, որ աղջիկը մինչև հիմա հիվանդանոցում է։
«Մենք չգիտեինք, որ նա դահլիճում շշեր կշպրտի։ Այն, ինչ կատարվել է, մեզ համար իսկապես ապշեցուցիչ է։ Ամեն ինչ կանենք, որ իրավիճակը շտկենք։ Աղջիկը ոչ մի պահանջ դեռ չի ներկայացրել։ Մենք շփվում ենք աղջկա ծնողների և Տիմատիի հետ։ Հասկանալի է, որ վնասը պատճառվել է երգչի կողմից, բայց մենք հետո կորոշենք թե ինչ անել», -ասել է համերգային դահլիճի ներկայացուցիչը։
Հետաքրքիր է, որ աղջկա ծնողները հերքում են միջադեպը, ինչը կարելի է բացատրել դրամական փոխհատուցման մասին բանակցություններով։




















































