Yerevan, 17.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բարդ մասնագիտության ստորջրյա քարերը. Պատմում է դիրիժոր Վահագն Պապյանը

INTERVIEW

 Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթն առաջին անգամ անցկացվում է դիրիժորություն մասնագիտությամբ: «Արմենպրես»-ն այս մրցության վերաբերյալ զրուցել է ժյուրիի անդամ, դիրիժոր և դաշնակահար Վահագն Պապյանի հետ:

-Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթն ունի՞ ինչ-որ առավելություններ` համեմատած մյուս դիրիժորական մրցույթների:

-Այն առանձնահատուկ է, քանի որ մերն է: Մրցույթի արդյունքն ու առավելությունը հաշվվում են հաղթողների համար առաջընթացով: Եթե մրցույթը հնարավորություն է տալիս շփվել նվագախմբերի հետ, կազմակերպել նոր համերգներ ու ճանաչում ձեռք բերել, ապա այն կարող է համարել ստացված: Այս մրցույթն ունի շատ հզոր ժյուրի, որը ծանոթանում է մասնակիցների հետ և աջակցում նրանց:

-Ինչպե՞ս կբնութագրեք մասնակիցներին:

-Նրանց պատրաստվածության մակարդակը շատ բարձր է, դա ուրախացնում է: Բավականին փորձված դիրիժորներ են, որ մասնակցել և հաղթել են այլ մրցանակաբաշություններում: Նրանք արդեն ունեն գրանցած արդյունքներ ու պրակտիկա: Մեր գործը շատ բարդ է լինելու այդ իմաստով, քանի որ հավակնորդները բավականին «զինված» են:

-Իսկ հաջողությունների հասնելու համար դիրժորը պե՞տք է օժտված լինի հատուկ գծերով և ունակություններով:

-Անշուշտ, դիրիժորությունը շատ երիտասարդ, բայց բարդ մասնագիտություն է: Այն անընդհատ զարգանում է` համեմատ դաշնակահարների, ջութակահարների կամ երգիչների:  Քանի որ դիրիժորությունն իր մեջ շատ ունակություններ է պարունակում, մենք չենք կարող այսօր գնահատել երիտասարդ երաժշտին իր ամբողջ հեռանկարով.կարող ենք միայն տեսնել այսօրվա մակարդակն ու պատրաստակամությունը, որ բնորոշ է դիրիժորին: Այս մասնագիտության մեջ ճանապարհը շատ երկար է:

-Բացի մասնագիտական փորձից` ի՞նչ կտա այս մրցույթը մասնակիցներին և ի՞նչն է նրանց համար ամենադժվարը լինելու:

- Մրցույթը կտա նաև կյանքի փորձ և մոտիվացիա, որ շատ հարկավոր է երիտասարդ երաժշտին: Նրանք կսովորեն և հաղթել, և պարտվել, որ շատ դժվար է: Ամենաբարդը լինելու է մրցության ավարտից հետո: Հաջորդ օրը վերսկսելու է կյանքի առօրեական ճանապարհը, և ամեն օր երիտասարդ դիրիժորը ստիպված է լինելու քիչ-քիչ սովորել և համառորեն առաջ շարժվել, որովհետև դիրիժորները շատ են, իսկ նվագախմբերը` քիչ:

-Իսկ ի՞նչ կտա այս մրցույթը հայ մշակույթին:

-Նախ և առաջ` սա շատ լավ իրադարձություն է Հանրապետության մակարդակով: Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթն ավանդական է դարձել, և դրա միջոցով մենք առաջին հերթին պրոպագանդում ենք նրա անունն ու ստեղծագործույթունները: Մի սերունդը գնում է, և նրա տեղը գալիս է նոր ունկնդիր, որ պետք է իմանա և սիրի այդ երաժշտությունը:

-Ելնելով ձեր կենսափորձից` ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ դիրիժորներին:

-Երկար տարիների ընթացքում երաժշտություն դասավանդելով և հետևելով իմ կոլեգաների կյանքի ճանապարհին` ես նկատել եմ, որ նրանց չի հերիքում համբերատարությունը: Նրանք իրենց սկսում են զգալ չգնահատված ու փոխում են ճանապարհը: Այդ դիրիժորները պետք է համբերեն մինչ այն օրը, երբ պետք կգան. դիրիժորն ու իր փայտիկը ձայն չեն հանում, նրան երկար ժամանակ է հարկավոր ապացուցելու, որ իր կարիքը կա: 

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System