Yerevan, 22.March.2026,
00
:
00
BREAKING


Հալեպում հայ համայնքին թիրախավորելը կարող է ուղղորդված լինել Թուրքիայի կողմից. արաբագետ

INTERNATIONAL NEWS

Հալեպի ռմբակոծությունների ժամանակ հայկական համայնքին թիրախավորելը կարող է ուղղորդված լինել Թուրքիայի կողմից: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Նրա խոսքով` փետրվարի վերջից Սիրիայում հաստատված հրադադարի ռեժիմը փաստացի օգտագործվեց մի շարք կառույցների կողմից` համալրվելու, նոր գրոհներ կազմակերպելու նպատակով, հատկապես Սիրիայի հ յուսիսում: Հրադադարի ռեժիմը չի գործում Սիրիայի հյուսիում` Հալեպ նահանգում, մասամբ Լաթաքիայում: Այս ընթացքում Թուրքիայի տարածքից ռազմական օգնություն հասավ հյուսիս և բաժին հասավ «Ջաբաթ ան Նուսրա»-ին և այլ խմբավորումներին:

«Վերջին 10-15 օրերի ընթացքում Հալեպում ակտիվ գործողություններ են ընթանում քրդաբնակ  բնակչության դեմ և ռմբակոծվում են հայկական որոշ թաղամասերը: Այստեղ առկա է թուրքական ձեռագիրը: «Ջաբաթ ան Նուսրա»-ն, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մրցակիցն է, ինչո՞ւ պետք է ռազմական գործողություններ ծավալի քրդերի դեմ, որոնք գործում են «Իսլամական պետության» դեմ: Կամ ինչո՞ւ պետք է նույն կառույցը ռազմական գործողություններ իրականացնի սիրիական բանակային ստորաբաժանումնեի դեմ, որոնք կռվում են իսլամական պետությաÕ ¶ դեմ: Հետևաբար, ակնհայտ է, որ այստեղ Թուրքիան որոշ խնդիրներ է լուծում»,-ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Նրա խոսքով, մայիսի վերջին հայկական թաղամասերում ռազմական գործողություններն ակտիվացան, եղան թե նյութական, թե մարդկային կորուստներ: Երեկ էլ զոհվել է Հալեպի ինքնապաշտպանությունը համակարգող դաշնակցական գործիչներից մեկը:

Այս ամենը ցույց է տալիս, որ Հալեպում թեժ պայքար է գնում, ու, ըստ արաբագետի, այս համատեքստում է, որ օրերս տեղի ունեցավ Սիրիայի, Իրանի, ՌԴ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը` նպատակ ունենալով Սիրիայի հյուսիսիում` Հալեպում, հետագա ծրագեր իրականացնել: Ըստ նրա `ակնհայտ է, որ դա կարևոր  տարածք է Սիրիայի իշխանությունների համար:

Անդրադառնալով Սիրիայում «Իսլամական պետության» դեմ իրականացվող ռազմական գործողություններին` արաբագետ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ երկրի հյուսիսում  ծավալվող գործողությունները թույլ են տալիս, որ խմբավորումը կտրվի Թուրքիայի հետ սահմանից:

«Գաղտնիք չէ, որ այդ սահմանից էին գալիս ֆինանսական, մարդկային, ռազմական հոսքերը, աջակցությունը: Սահմանից կտրվելով, փաստորեն, «Իսլամական պետություն»-ը զրկվում է այդ աջակցությունից: «Իսլամական պետության» դեմ ուղղված գործողությունները կարևոր են նաև այն առումով, որ այն զրկվում է որոշ տարածքներից և խմբավորումը  քաշվում է դեպի անապատ, իրենց համար անապահով տարածքներ»,-ասաց Սարգիս Գրիգորյանը:

Թուրքիան էլ շատ արագ փորձում է իր պլաններն իրագործել: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ Ռուսաստան ու Իրանը կրկին ակտիվանալու են: Արաբագետ Արմեն Պետրոսյանը նշեց, որ Թուրքիան շատ լավ դա հասկանում է և ցանկանում է կարճ ժամանակում խնդիրներ լուծել` կապված քրդերի, ինչպես նաև հայ համայնքի դիրքերի թուլացման հետ:

Քրդերն իրենց դիրքերն ամրապնդում են, Թուրքիան ձախողվում է: Այդ ամենը հաշվի առնելով, Սարգիս Գրիգորյանը հավանական է համարում, որ Թուրքիան գնա միակողմանի ռազմական գործողությունների: Առայժմ նրա ակտիվությունը դրսևորվում է հատուկ ջոկատայինների մասնակցությամբ սահմանին քրդերին հարվածելով, սահմանից տարբեր խմբավորումներին օժանդակելով, որպեսզի կռվեն և' քրդերի, և' իշխանության,և' «Իսլամական պետության» դեմ:   

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California