Yerevan, 31.March.2026,
00
:
00
BREAKING


Գարեթ Բեյլ-Մարեկ Համշիկ առճակատումը. Ուելս-Սլովակիա

SPORT

«Եվրո 2016»-ի շրջանակում «Արմենպրես»-ը շարունակում է ներկայացնել տվյալ օրը միմյանց հետ հանդիպում անցկացնող Եվրոպայի առաջնությանը մասնակից հավաքականներին: Ուելս-Սլովակիահանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին: 

Ուելսի ազգային հավաքական. Բրիտանական այս հավաքականը ավելի քիչ մասնակցություն է ունեցել միջազգային մրցաշարերի, քան հայտնվել խոսակցությունների կենտրոնում:

Ուելսի  գործերը Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերում մշտապես անհաջող էին: 1976 թվականին պատմության մեջ առաջին անգամ  ուելսցիները մոտ էին Եվրոյի ուղեգիր նվաճելուն: Ընտրական մրցաշարը Ուելսը սկսեց 2-րդ ընտրական խմբում: Հունգարիայի, Ավստրիայի,  Լյուքսեմբուրգի հավաքականները խոչընդոտներ չստեղծեցին նրանց  համար: 5 հաղթանակով  և 1 պարտությամբ վիշապներն անցան քառորդ եզրափակիչ: Հարավսլավացիների հետ հանդիպումները իսկական պատուհաս դարձան Ուելսի գլխին: Զագրեբում բալկանացիները հաղթեցին 2-0 հաշվով: Պատասխան հանդիպումը Քարդիֆում ավարտվեց ոչ ոքի արդյունքով՝ 1-1: Մարզադաշտում զանգվածային անկարգություններ սկսվեցին, ՈւԵՖԱ-ն Ուելսին  զրկեց հաջորդ Եվրոյին մասնակցելու հնարավորությունից:

Ուելսի ընտրանու համար եվրոպական ֆուտբոլի էլիտա վերադառնալու հույսեր առաջացան 2004 թվականին: Ընտրական մրցաշարում  վալիացիները  զբաղեցրեցին 2-րդ հորիզոնականը և ստացան անցումային խաղերին մասնակցելու իրավունք: Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպումներն ընթացան էքստրեմալ  մթնոլորտում: Մոսկվայում Ռայան Գիգզը հարվածեց Վադիմ Եվսեյեվին, մրցավարն անգամ չզգուշացրեց նրան: Խաղը ավարտվեց գոլազուկ ոչ ոքի-ով: Քարդիֆում ռուսներն ավելի ուժեղ գտնվեցին: Եվսեյեվը հերոսացավ՝ միակ ու հաղթական գնդակն ուղարկելով վալիացիների դարպասը:

Սլովակիայի ազգային հավաքական. 1990-ին Չեխոսլովակյան հանրապետության փլուզումից հետո իր գործունեությունն սկսեց Սլովակիայի ֆուտբոլի ֆեդերացիան: 1994-թվականին Սլովակները գրանցեցին ՖԻՖԱ-ի պատմության մեջ ռեկորդային առաջխաղացում: 150-րդ տեղից նրանք առաջադիմեցին 92 հորիզոնականով և հանգրվանեցին դասակարգման աղյուսակի 58-րդ տեղում:

Սլովակիան իր ֆուտբոլային պատմության առաջին լուրջ հաջողությունն ունեցավ  2010 թվականին: Վլադիմիր Վայսի թիմը մասնակցեց Մունդիալ 2010-ին: Սլովակները պայքարը սկսեցին  F խմբում, որտեղ մրցակիցներն էին աշխարհի չեմպիոն իտալացիները, Լատինական Ամերիկայից Պարագվայն ու Օվկիանիան ներկայացնող Նոր Զելանդիան: Վերջիններիս հետ մեկնարկային հանդիպմանը սլովակները հաղթանակը  ձեռքից բաց թողեցին վերջին րոպեներին: Ռոբերտ Վիտեկի գոլին  պատասխանեց Ուինսթոն Ռիդը: 2-րդ խաղը Պարագվայի հետ էր: Լատինաամերիկացիները հաղթեցին 2-0 հաշվով: Իտալիայի հավաքականի հետ վերջին մրցավեճը որոշիչ էր: Սկուադրա Աձուրան Ռոբերտ Վիտեկի դուբլին ու Կոպունեկի գնդակին պատասխանեց միայն 2 գոլով: Սլովակիան հաղթեց վճռական խաղում և դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Այստեղ սակայն Հոլանդիայի արգելքն անցնելն անհնար էր:

Ուելս-Սլովակիա. Ուելսի և Սլովակիայի հավաքականների ընդհանուր խաղերի պատմությունը շատ աղքատիկ է: Երկու երկրների ընտրանիները միմյանց հանդիպել են ընդամենը 2 անգամ: Եվրո 2008-ի ընտրական փուլում թիմերն ընդգրկված էին միևնույն խմբում: Հավաքականների միջև անդրանիկ հանդիպումը տեղի ունեցավ Քարդիֆում, որտեղ  Սլովակիան ֆիասկոյի ենթարկեց վալիացիներին: Դաշտի տերերից աչքի ընկավ Գարեթ Բեյլը, բայց  Սլովակիան այդ երեկո անկասելի էր: Մայրցամաքից եկած հյուրերը տանտերերի դարպասը 5 գնդակ ուղարկեցին: Պատասխան հանդիպումը կրկնեց Քարդիֆի տարօրինակութ յունը: Այս անգամ էլ տան պատերը բարեհաճ չէին Սլովակների հանդեպ: Տրնավայում վիշապները 5 գնդակ ուղղարկեցին Սլովակների դարպասը: Մարեկ Մինտալի դուբլը ոչինչ  չփոխեց խաղադաշտում:

 

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network