Տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են Մուհամեդ Ալիի վերջին հրաժեշտի արարողությանը
SOCIETYՏասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի վերջին հրաժեշտի արարողությանը: Այս մասին գրում է Interfax-ը:
Ալիի մարմինը տանող մեքենան շրջել է նրա կյանքում առանցքային դեր ունեցած վայրերի կողքով` ի նշան էկումենիկ հոգեհանգստի: Մարդիկ կանգնել են ճանապարհի եզրերին, որտեղով անցել է մեքենան:
Հունիսի 9-ին կատարվել է հոգեհանգիստ` մուսուլմանական կարգով: Ակնկալվում է, որ քաղաքացիական հոգեհանգստի ժամանակ ելույթ կունենա Հորդանանի թագավոր Աբդալլան, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, դերասան Բիլլի Քրիստալը, նրա կինը Ալի Լոնին և դուստրը` Մարիամը:
Նրա մարմինը կտանեն բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Լենոքս Լյուիսը և «Ալի» ֆիլմում նրան մարմնավորած դերասան Ուիլ Սմիթը:
Բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, մարդու իրավունքների պաշտպան Մուհամեդ Ալին մահացել է 74 տարեկան հասակում:



