Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Դավթաշենում և Եղվարդում հայտնաբերված օձերին
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 10-ին, ժամը 17.32-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Խանջյան փողոցի տներից մեկի նկուղում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փրկարարները տան նկուղից բռնել են շահմար տեսակի օձ (մոտ 0.5 մ) և տեղափոխել անվտանգ տարածք:
Հունիսի 10-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի գերեզմանատան մոտակայքում գտնվող նորակառույց տան այգում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:



