Ազգեր, որոնց մոտ ընդունված չէ համբուրել մտերիմներին
LIFEShabat.am-ը գրում է.
Բացի երեխաներից, այսօր աշխարհում դեռ կան այնպիսի ազգություններ, որոնք չգիտեն, թե ինչ բան է համբուրվելը:
10. Բանգլադեշի արևելքում գտնվող Չիտատգոնգի բարձունքներում ապրող ցեղախմբերը առհասարակ չեն ընդունում համբույրը, ավելի նրանց մոտ չկա նաև «համբուրիր ինձ» արտահայտությունը, փոխարենը նրանք օգտագործում են «զգա իմ բույրը արտահայտությունը»:
9. Նոր Զելանդիայի աբորիգենները միմյանց հանդիպելիս ծածկվում են հատուկ ծածկոցներով և քթերով իրար հպվում: Վերջիններս միաժամանակ բարձրաձայն շնչում և արտաշնչում են:
8. Սանտա-Մարիայա կղզու բնակիչ տուզեմները նույնպես հանդիպելիս համբուրվելու փոխարեն միմյանց բույրն են շնչում:
7.Ֆիլիպինների Ֆուգա կղզու ցեղախմբերը իրար բարևելիս քթերի մոտ կամ իրենց գլխի վերևում ինչ-որ անուշահոտ իր են պահում:
6. Հնդկական օվկիանոսի Սոկոտրա կղզու բնակիչները հանդիպելիս համբուրում են միմյանց ուսերը:
5. Տոնգա կղզում ապրող ցեղախմբերը բարևելիս բռնում են դիմացինի ձեռքը և հոտոտում:
4.Թագավորական կղզիներում ապրողներին յուրահատուկ է քթերով իրար կպնելը և մեկը մյուսի «բաժին օդը շնչելը»:
3.Գրեթե նույն ավանդույթն է նաև բիրմացիների մոտ, ովքեր քթով իրար կպնելը անվանում են «նոմչի»
2. Չինացները նույնպես չեն ընդունում համբույրը և միմյանց հանդիպելիս պարզապես իրար են դիպչում այտերով:
1. Ժամանակակից Ճապոնիայում անընդունելի է համարվում ներկաների մոտ համբուրվելը: Այդ իսկ պատճառով էլ ճապոնական ֆիլմերում գրեթե բացակայում են համբույրների տեսարանները: Փոխարենը նրանք ունեն համբուրվելու իրենց տեխնիկան, որն հետևյալն է. «կանգնել իրարից մեկ քայլ հեռու, կռանալ առաջ և շուրթերով հպվել զուգընկերոջ շուրթերին: Այդ ընթացքում խստիվ արգելվում է բերանը բացել»:



