Yerevan, 24.September.2026,
00
:
00
BREAKING


Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը վերջնական կարծիք կներկայացնեն ամբողջովին ընդունված ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ

POLITICS

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունիս 10-ին մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 107-րդ լիագումար նիստին, որտեղ քննարկվել և հաստատվել է առաջին  ընթերցմամբ ընդունված ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախնական կարծիքը:

Արփինե Հովհաննիսյանը  շնորհակալություն է հայտնել  կարծիքի համար և ելույթում անդրադարձել Վենետիկի հանձնաժողովի՝ ամբողջովին ընդունված օրենսգրքում իրացված առաջարկներից առավել առանցքայիններին, միևնույն ժամանակ ներկայացրել նաև չընդունված առաջարկների հիմնավորումները:

Իր խոսքի վերջում արդարադատության նախարարը խնդրել է Հանձնաժողովին ներկայացնել նոր կարծիք ընտրական օրենսգրքի արդեն իսկ ընդունված տարբերակի վերաբերյալ՝ հաշվի առնելով նախնական կարծիքի նախագծում ներկայացված և իշխանությունների կողմից իրացված առաջարկությունները։

«Այս առումով, խնդրում Ձեզ լիազորել զեկուցողներին հունիսի վերջին հրապարակել վերջնական ընդունված նախագծի վերաբերյալ իրենցկարծիքը։ Մինչ այդ, ակնկալում եմ, որ հնարավորություն կընձեռվի հանդիպելու զեկուցողներին՝ համապատասխան փոփոխությունները քննարկելու համար, հատկապես, որ ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ դուռը փակ չէ, և առկա է որոշ այլ փոփոխություններ կատարելուհնարավորություն, իսկ այդ տեսանկյունից զեկուցողների ներդրումը շատ կարևոր է: Միևնույն ժամանակ, լիահույս եմ, որ հայաստանյան իշխանությունների ջանքերի վերաբերյալ Հանձնաժողովն իր դիրքորոշումը կհայտնի իր ընդունելիք որոշման մեջ»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Հատկանշական է, որ Վենետիկի հանձնաժողովն իր  նախնական  կարծիքում ամրագրել է նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.

«Ընտրական օրենսգիրքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2016 թվականի մայիսի 25-ին՝ 102 կողմ, 17 դեմ և 3 ձեռնպահ ձայներով, այն ուժի մեջ է մտել 2016 թվականի հունիսի 1-ին: Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն արձանագրում են, որ հայաստանյան իշխանություններն ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացում իրենց առաջարկություններն հաշվի առնելու շոշափելի ջանքեր են գործադրել և ապահովել են գործընթացում երկրի ներսի դերակատարների մասնակցության լայն ներառականություն: Հայաստանյան իշխանությունները Հանձնաժողովից խնդրել են նոր կարծիք տրամադրել մայիսի 25-ին ընդունված օրենսգրքի վերաբերյալ: Ուստի, Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն այս հաջորդող կարծիքում կգնահատեն օրենսգրքում իրացված վերջին փոփոխությունների և Նախնական կարծիքում ներկայացված առաջարկությունների համապատասխանությունը»:  

Ստորև՝ ՀՀ արդարադատության նախարար Արփինե  Հովհաննիսյանի ելույթն ամբողջությամբ.

«Մեծարգո պարոն Նախագահ,

Հարգարժան Հանձնաժողովի անդամներ,

Տիկնայք և պարոնայք,

Թույլ տվեք ողջունել բոլորին և իմ գոհունակությունը հայտնել 107-րդ լիագումար նիստին մասնակցելու հրավերի համար: Ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետությունն ընդունել է նոր Ընտրական օրենսգիրք: Նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր 2015 թվականի դեկտեմբերին անցկացված սահմանադրական հանրաքվեի արդյունքներով, համաձայն որի, նոր Ընտրական օրենսգիրքը պետք է ուժի մեջ մտներ 2016 թվականի հունիսի 1-ից:

Չնայած, որ ժամանակահատվածը բավականին կարճ էր, հայկական իշխանությունները գործադրեցին բոլոր հնարավոր ջանքերը՝ Ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացն առավելագույնս ներառական իրականացնելու համար:

Հարգելի գործընկերներ,

Այսօր հաստատվելու է մի կարծիք, որը ներկայացվել է Ընտրական օրենսգրքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակի հիման վրա:

Հարկ է նշել, որ Նախնական կարծիքի նախագծի հրապարակումից հետո մենք ուշադրությամբ ուսումնասիրել ենք Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները, ինչը մեզ հնարավորություն է տվել մինչև օրենսգրքի վերջնական ընդունումն իրացնել այդ առաջարկությունները նախագծում և արդյունքում ունենալ օրենսգիրք, որն ընդունվել է ձայների 4/5-րդով, թեև Սահմանադրությամբ պահանջվում էր ձայների միայն 3/5-րդը:

Նշվածը հաստատում է այն փաստը, որը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքն ընդունվել է լայն կոնսենսուսի հիման վրա:

Թույլ տվեք փաստել, որ Վենետիկի Հանձնաժողովի 75 առաջարկություններից 54-ն ընդունվել են ամբողջությամբ, իսկ 7-ը՝ մասամբ:

Այժմ, խնայելով ժամանակը, կուզենայի ներկայացնել իրացված առաջարկություններից ամենակարևորները:

  1. Մասնավորապես, առաջարկվել էր երկարաձգել կոալիցիաներ կազմելու համար նախատեսված ժամանակահատվածը, ինչն ընդունվել է:
  2.  Հանձնաժողովն առաջարկել էր նաև նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնք կփարատեն ստորագրված ցուցակների հետ կապված մտահոգությունները:

Արդյունքում, մեզ հաջողվեց գտնել մի լուծում, որը թույլ է տալիս, մի կողմից, ապահովել անձնական տվյալների պաշտպանությունը և քվեարկության գաղտնիությունը, իսկ մյուս կողմից՝ շահագրգիռ կողմերի համար ստորագրված ցուցակների հասանելիությունը:

  1. Ինչ վերաբերում է կանանց ներկայացվածության քվոտային, պետք է նշել, որ նախորդ Ընտրական օրենսգրքի կարգավորումների համեմատ առավել արդյունավետ, այն է՝ 25 տոկոսի քվոտա է սահմանվել կանանց ներկայացվածության համար: Միաժամանակ, որդեգրել ենք աստիճանական մոտեցում՝ 2022 թվականի համար նախատեսելով առավել բարձր քվոտա (30 տոկոս):
  2. Առաջին անգամ ամրագրվել է Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության անկախ՝ որևէ պետական մարմնից կախյալ չլինելու կարգավիճակ:
  3.  «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանվել են պատասխանատվության միջոցներ պաշտոնատար անձանց համար վարչական ռեսուրսի չարաշահման դեպքում` ընդհուպ մինչև պաշտոնից ազատում, ինչը չի բացառում քրեական և վարչական պատասխանատվությունը` համապատասխան հատկանիշների առկայության դեպքում:
  4. Պետք է նշեմ, որ էականորեն վերանայվել է բողոքարկման ինստիտուտը,  մասնավորապես՝ այն պարզեցվել է, երկարաձգվել են բոլոր հնարավոր ժամկետները` ընտրական գործընթացների կազմակերպման սահմանադրական ժամկետների հաշվառմամբ:
  5. Փարատելու համար այն մտահոգությունները, որ ինչ-որ մեկը կարող է քվեարկել ընտրողների ցուցակում ընդգրկված այնպիսի քաղաքացիների փոխարեն, ովքեր իրենց բնակության վայրն ըստ էության հայտարարել են Հայաստանի Հանրապետությունը, սակայն տևական ժամանակ բացակայում են երկրից՝ մենք որոշեցինք կիրառել էլեկտրոնային սարքավորումներ, որոնք թույլ են տալիս ավտոմատ կերպով նույնականացնել և հաստատել ընտրողի ինքնությունը՝ ընտրողի փաստաթղթի տվյալների օպտիկական ճանաչման միջոցով և ստուգել դրանց առկայությունը տվյալների շտեմարանում: Նույն կերպ կփարատվեն նաև կրկնաքվեարկության վերաբերյալ մտահոգությունները: Սա նշանակում է, որ ուրիշի փոխարեն քվեարկության հնարավորությունը միանգամայն բացառված է:

Ավելին, այս մոդելը կկիրառվի առաջիկայում տեղի ուենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ` որպես պիլոտային ծրագիր:

  1. Զանգվածային լրատվության միջոցների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններն ամբողջությամբ ընդունվել են:

Հարգելի ներկաներ,

Եղել են նաև բազմաթիվ այլ առաջարկություններ, որոնք, ինչպես նշեցի, ընդունվել են ամբողջությամբ կամ մասամբ: Ժամանակի սղության պատճառով դրանց չեմ անդրադառնա և այժմ կցանկանայի անդրադարձ կատարել մի քանի առաջարկությունների, որոնք չեն ընդունվել (թվով 14 առաջարկություն):

  1. Համաձայն Ընտրական օրենսգրքի, եթե երեք քաղաքական կուսակցությունների կոալիցիան ստանում է խորհրդարանական մեծամասնությունը, ապա այդ դեպքում Ազգային ժողովի ընտրությունները համարվում են ավարտված: Հակառակ դեպքում, առկա է երկրորդ փուլի հնարավորությունը, երբ անսահմանափակ թվով քաղաքական ուժեր կարող են միավորվել և հանդես գալ որպես նոր դաշինք ու խնդրել ժողովրդի քվեն: Այս տեսակետը Վենետիկի հանձնաժողովի կողմից կասկածի տակ է դրվել, մասնավորապես՝ Հանձնաժողովի կողմից առաջարկվել է վերանայել կոալիցիաներին մասնակցող կուսակցությունների թիվը:

 Մենք համարում ենք, որ 3 թիվը ողջամիտ է, և շատ միջազգային փորձագետներ համակարծիք են մեզ հետ: Իրականում, կոալիցիայի ձևավորումը նշանակում է գործարք ընտրողի թիկունքում: Այն դեպքում, երբ երեքից ավելի քաղաքական կուսակցություններ խորհրդարանում մեծամասնություն ձևավորելու  ներուժ ունեն, ապա դրանք երկրորդ փուլի ժամանակ կարող են խնդրել ժողովրդի քվեն և ընտրողների աջակցությունն ստանալու պարագայում կարող են ձևավորել կայուն մեծամասնություն:

 Իրականում, մենք կարծում ենք, որ այս հարցը ակադեմիական վեճ է: Թույլ տվեք մեջբերել պրոֆեսոր Ֆուզարոյին` իտալական վերջին ընտրական  բարեփոխումների հեղինակներից մեկին: Մեջբերում եմ. ‹‹Ակնհայտորեն միայն հայ օրենսդիրը կարող է գնահատել, թե արդյոք հայկական կուսակցական համակարգի և քաղաքական մշակույթի համար առավել ընդունելի է առավելագույնը երեք, թե չորս (թե՝ երկու) կուսակցությունների (և կուսակցությունների դաշինքի) միավորումը, մասնավորապես՝ հաշվի առնելով, որ այլընտրանքն ընտրությունների երկրորդ փուլն է, այն է`վերա դարձ դեպի ընտրողը:

 Հայկական համակարգն  էականորեն ավելի ճկուն է, քան իտալականը, առնվազն հետևյալ հիմնական հարցերում. այն թույլ է տալիս ձևավորել կոալիցիաներ մանդատների սկզբնական բաշխման հիման վրա` տեղ թողնելով կուսակցական և խորհրդարանական բանակցությունների իրականացման համար, ինչը կարող է հնարավորություն տալ ԿԸՀ-ին՝ ընտրությունների երկրորդ փուլ չանցկացնելու որոշում կայացնելու համար: Այն նաև թույլ է տալիս նոր դաշինքներ ձևավորել առաջին և երկրորդ փուլերի միջև››,- մեջբերման ավարտը:

Ընտրական օրենսգրքում մենք կյանքի չենք կոչել նաև ռեգիոնալ կուսակցությունների և ազգային փոքրամասնության ներկայացուցիչների՝ կուսակցությունների և թեկնածուների հասարակ ցուցակով ընտրության վերաբերյալ առաջարկությունները: Չնայած, սկզբունքորեն, այս առաջարկություններն ընդունելի էին մեզ համար, սակայն  խորհրդարանական քննարկումների ժամանակ դրանք կոշտ քննադատության արժանացան քաղաքական ընդդիմության կողմից:

Հարգելի գործընկերներ,

Ավարտելով խոսքս` թույլ տվեք, նախ և առաջ, խնդրել Հանձնաժողովին ներկայացնել նոր կարծիք ընտրական օրենսգրքի արդեն իսկ ընդունված տարբերակի վերաբերյալ՝ հաշվի առնելով նախնական կարծիքի նախագծում ներկայացված և իշխանությունների կողմից իրացված առաջարկությունները։

Այս առումով, խնդրում եմ Ձեզ լիազորել զեկուցողներին հունիսի վերջին հրապարակել վերջնական ընդունված նախագծի վերաբերյալ իրենց կարծիքը։ Մինչ այդ, ակնկալում եմ, որ հնարավորություն կընձեռվի հանդիպելու զեկուցողներին՝ համապատասխան փոփոխությունները քննարկելու համար, հատկապես, որ ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ դուռը փակ չէ, և առկա է որոշ այլ փոփոխություններ կատարելու հնարավորություն, իսկ այդ տեսանկյունից զեկուցողների ներդրումը շատ կարևոր է։

Միևնույն ժամանակ, լիահույս եմ, որ հայաստանյան իշխանությունների ջանքերի վերաբերյալ Հանձնաժողովն իր դիրքորոշումը կհայտնի իր ընդունելիք որոշման մեջ:

Շնորհակալություն ուշադրության համար»:

From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive