Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


ԱԻՆ-ը «Արձագանք» ծրագրով վերապատրաստել է 2200 հրշեջ-փրկարարների

SOCIETY

ՀՀ ԱԻ նախարարությունում հունիսի 10-ին կայացավ «Տարածքային արագ արձագանքման թիմերի ստեղծում» ծրագրի ղեկավար կոմիտեի ամփոփիչ նիստը: Հանդիպման նպատակը նշված ծրագրի վերջնական արդյունքների ամփոփումն էր: Ծրագիրն իրականացվում էր Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC/ՇԶՀԳ) աջակցությամբ: Ամփոփիչ իջոցառմանը մասնակցում էին ԱԻ նախարարի տեղակալ Հ. Մխիթարյանը, Հարավային Կովկասում ՇԶՀԳ-ի ծրագրի պատասխանատու Պատրիկ Օլսոնը, ՇԶՀԳ-ի հումանիտար օգնության բաժնի պետ Մարթինա Ռամինգը, ծրագրի համաղեկավար, առաջին քարտուղար Լուկաս Լուշերը, ՇԶՀԳ-ի հայաստանյան գրասենյակի համաղեկավար Զառա Ալավերդյանը, ՇԶՀԳ-ի հայաստանյան գրասենյակի ազգային ծրագրի ղեկավար Սերգեյ Հովհաննիսյանը և ՇԶՀԳ-ի «Տարածաշրջանային արագ արձագանքման ծրագրի» համակարգող Անտոն Բիլանգը:

Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի անունից` Հ. Մխիթարյանը ասաց, որ արդեն 12 տարի է ինչ ԱԻՆ-ը համագործակցում է ՇԶՀԳ-ի հետ՝ նշելով, որ  «Արձագանք» ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են 2200 հրշեջներ-փրկարարներ, որոնց մի մասը, արդյունքում, դարձել է նաև ոլորտի փորձագետ: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

«Այսօր բոլոր ՀՓՋ-ները հագեցած են անհրաժեշտ գույքով, հանդերձանքով և սարքավորումներով: ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ-ը ևս հագեցվեց նորագույն տեխնիկայով և տեղեկատվական սարքավորումներով: Ծրագրի շրջանակներում ՀՀ մի քանի մարզերում պատրաստվեցին շուրջ 800 բուժաշխատողներ, որոնք ձեռք բերեցին նաև դժվարին պայմաններում փրկարարական աշխատանքներ անցկացնելու հմտություններ: 2013 թ. մեկնարկեց «Տարածքային արագ արձագանքման թիմերի ստեղծում» ծրագիրը: 13-16 թթ. Երևանում, Շիրակի, Տավուշի, Լոռիի և Սյունիքի մարզերում ստեղծվեցին INSARAG-ի չափանիշներին համապատասխան միջին քաղաքային որոնողափրկարարական թիմեր, որոնք համալրվեցին արդի և բարձր որակի փրկարարական գույքով և միջոցներով», - նշեց Հ. Մխիթարյանը:

Փոխնախարարը ընդգծեց նաև, որ «Տարածքային արագ արձագանքման թիմերի ստեղծում» ծրագրի շնորհիվ և ՇԶՀԳ-ի աջակցությամբ Երևանի ՔՈՓ թիմը 2015 թ. սեպտեմբերին անցավ INSARAG միջազգային որակավորում:

«Ցանկանում ենք խորին շնորահակալություն հայտնել ՇԶՀԳ-ին և ի դեմս ձեզ բոլոր այն կազմակերպություններին ու պետություններին, որոնք աջակցել են Հայաստանին այս դժվարին, բայց պատվաբեր գործում: Հավատացած եղեք, որ ձեր փոխանցած գիտելիքներն ու միջոցները կծառայեն ոչ միայն հայ ժողովրդին, այլ օգնության կարիք ունեցող յուրաքանչյուր երկրի», - հավելեց Հ. Մխիթարյանը: 

Հարավային Կովկասում ՇԶՀԳ ծրագրի պատասխանատու Պ. Օլսոնը նշեց, որ դեռևս 2004 թ.-ին որոշում էր կայացվել Հայաստանին աջակցել ոչ միայն արձագանքման, այլև պատրաստվածության բարձրացման հարցում: Նա բարձր գնահատեց Հայաստանի կարողություններն աղետների դեմ պայքարի պատրաստվածության առումով և հավելեց.

«Սկզբում մենք չէինք պատկերացնում, որ նախագիծն այսքան հեռու կգնա: Շնորհակալ եմ, որ այդքան ժամանակ տրամադրեցիք որակավորմանը. արդյունքներն իսկապես շատ բարձր են: Դուք արդեն պատրաստ եք դիմագրավել յուրաքանչյուր արհավիրքի: Մարդասիրական օգնության համատեքստում ծրագրերը կլինեն շարունակական: Մեր երկրում ավանդույթ կա, համաձայն որի` տարբեր պետությունների ՓԾ ներկայացուցիչների հրավիրում ենք համատեղ վարժանքների: Շատ ուրախ կլինենք նմանատիպ վարժանք ունենալ նաև ձեզ հետ», - եզրափակեց Օլսոնը: 

ՇԶՀԳ-ի հումանիտար օգնության բաժնի պետ Մ. Ռամինգն ընդգծեց, որ ՇԶՀԳ-ի նման արդյունքները հնարավոր չէին լինի առանց լավ գործընկերոջ և հունիսի 6-9-ի Գյումրիի վարժանքը ՀՀ ԱԻՆ-ի և ՇԶՀԳ-ի միջև երկարատև համագործակցության վերջին  «հրավառությունն» էր, որի ընթացքում կազմակերպության ներկայացուցիչներն ականատես եղան Երևանի և ՀՀ 4 մարզերի ՔՈՓ թիմերի բարձր պատրաստվածությանը: Ըստ նրա` այն կարող է դրսևորվել ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին օգնություն ցուցաբերելիս:

«Այսօր մենք տեսնում ենք մասնագիտացված փրկարարների, իսկ Գյումրիի վերջին վարժանքն ուներ իր խորհրդանշական կողմը. Հայաստանին մեր կողմից աջակցությունը մեկնարկեց Սպիտակի երկրաշարժից, և այժմ մենք մեր առաքելությունն ավարտում ենք նույն վայրում: Կարող ենք ասել, որ շրջապտույտն ավարտվեց», - ասաց Մ. Ռամինգը:

Միջոցառման ավարտին Հ. Մխիթարյանը և Մ. Ռամինգը հավաստագրեր հանձնեցին Երևանի և ՀՀ 4 մարզերի միջին ՔՈՓ թիմերի ղեկավարին` INSARAG-ի ուղեցույցի համաձայն ազգային որակավորումը հաջողությամբ անցնելու կապակցությամբ: Իր հերթին ՇԶՀԳ-ը շնորհակալագրեր հանձնեց ԱԻ նախարարության 7 աշխատակիցների` ծրագրի իրականացման հարցում ունեցած ավանդի համար: 

Նշենք, որ ծրագիրը մեկնարկել է 2013 թ. և կավատրվի այս տարի: Դրա նպատակն է ամրապնդել ԱԻՆ ապակենտրոնացված փրկարարական համակարգը և կատարելագործել պատասխանատու պետական ​​կառույցների բնական և տեխնածին  աղետներին արձագանքման կարողությունները: 

2013-2016թթ. ստեղծվել են INSARAG-ի չափանիշներին համապատասխան 5 տարածքային արագ արձագանքման թիմեր Երևանում, Շիրակի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում: 

Շվեցարացի և այլ եվրոպական երկրներից հրավիրված փորձագետների կողմից անցկացվել են կառավարման, փաստաթղթերի մշակման, համակողմանի ապահովման, OSOCC-ի բազային, փրկարարական մեթոդների, տեխնիկական և վերահսկման դասընթացներ, որոնց մասնակցել են ստեղծված տարածքային արագ արձագանքման թիմերի ղեկավար և փրկարարական անձնակազմերը: Թիմերը համալրվել են անհրաժեշտ գույք-սարքավորումներով: 

Անցկացվել են դաշտային ուսումնավարժանքներ՝ ստուգելու թիմերի կարողությունները, գիտելիքները և ունակությունները, որի արդյունքում ձևավորվել են  ներքին որակավորում անցած միջազգային չափանիշների համապատասխան հինգ  թիմեր: 

Ծրագրի ավարտին` 2016թ. հունիսի 6-9-ը, Գյումրիում նախատեսվածի համաձայն անցկացվեց թիմերի ներքին որակավորման 36-ժամյա դաշտային եզրափակիչ վարժանք, որին մասնակցում էին նշված մարզերի թիմերը` 300 մասնակիցներով:

 

AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia