Բարաք Օբաման ընտանիքի հետ կայցելի ԱՄՆ Ազգային պարկերը
SOCIETYԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունիսի 17-19-ը կայցելի երկրի ազգային պարկերը՝ Կարլսբադի քարանձավներն ու Յոսեմիտին, հայտնում է Reuters-ը:
Կարլսբադի քարանձավներում նախագահական ընտանիքը կտեսնի չղջիկներ, իսկ Յոսեմիտիում՝ հսկայական սեկվոյաներ:
Օբաման նշել է, որ բնությունը մեծագույն պարգեւներից է, որը մենք երբեւէ ստացել ենք:
Ավելի վաղ Սպիտակ տանից հայտնել էին, որ Օբաման երկրի մյուս նախագահներից ավելի շատ է հոգ տանում բնության հուշարձանների համար: Մասնավորապես նա պաշտպանել է ավելի քան 265 մլն ակր (ավելի քան 1 մլմ քառ/կմ) հող եւ ջուր, նոր զբոսայգիներով պատմական վայրեր, ինչպես նաեւ սահմանափակում է մտցրել արդյունաբերական ձեռնարկությունների համար:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



