Այն, ինչ քննիչերը հայտնաբերեցին 21-ամյա այս տղայի ստամոքսում, ապշեցրեց նրանց (լուսանկարներ)
LIFEԵրբ գողության մեջ կասկածվող Ժոզեֆ Բրավո Ռամոսին տեղափոխել են բանտ, քննիչերը ապշել են՝ նրա մարմնում հայտնաբերելով հանցագործության ապացույցները:
Կասկածյալին սքաներով ստանդարտ ստուգման ենթարկելիս պարզվել է, որ նրա ստամոքսում կան երկու ոսկե վզնոցներ, որոնք էլ նա գողացել էր:

21-ամյա Ժոզեֆը ձերբակալվել էր այն բանից հետո, երբ «Հարբոր սեքյուրիթի» ընկերությունը հայտարարել էր Ֆլորիդայում գտնվող բնակարանը թալանելու մասին: Երիտասարդին սկզբում վտանգավոր երթևեկելու համար էին ձերբակալել, սակայն ոստիկանները պարզել էին, որ նրա Chevrolet Tahoe-ն ձևակերպված է նախօրեին թալանված տան տիրոջ անունով:
Բանտում նա անցել է SecurPass X-Ray-ի միջով, որն էլ նա ստամոքսում ցույց է տվել վզնոցները:

Ռամոսին տեղի հիվանդանոցում վիրահատել և ստամոքսից դուրս են բերել թանկարժեք իրերը, որոնք էլ հետագայում վերադարձվել են իրենց տերերին:
Երիտասարդն այժմ մեղադրվում է գողության և իրեղեն ապացույցները թաքցնելու մեջ: Այժմ նա գտնվում է Փինելասի բանտում, սակայն 15000 դոլար գրավի դիմաց կարող է ազատ արձակվել:



