«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ երկու օր առաջ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչության աշխատակիցներն այցելել են Էջմիածնում գտնվող գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ, աշխատակիցներին տարել ոստիկանություն եւ մինչեւ ուշ երեկո պահել այնտեղ:
Այս «օպերացիան» կազմակերպված էր պետական հիմնարկում աշխատավարձերի յուրացումների մասին ահազանգեր ստանալու արդյունքում: Էջմիածինցիները զարմացած են կատարվածից, այս ամենը պատահական չեն համարում, ասում են, որ ՊՈԱԿ-ի տնօրենը՝ Աբրահամ Ղուկասյանը, Արմավիրի մարզպետի մտերիմներից է, եւ իրավապահները հենց այնպես, առանց «դաբրոյի» կամ «նավոդկայի» նրան չէին անհանգստացնի:
Որոշ շրջանառվող լուրերի համաձայն՝ հնարավոր է իրավապահները հենց գյուղնախարարի խնդրանքով են այցելել հիմնարկ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



