ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական հաղորդագրությունից հեռացրել է ԼՂ հարցով եռակողմ գագաթնաժողովի տեղեկությունը
POLITICSՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խմբագրել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի` հունիսի 9-ին Մոսկվայում Ֆրանսիայի դեսպան Ժան Մորիս Ռիպերի հետ կայացած հանդիպման հաղորդագրությունը` դրանից հեռացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նվիրված եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստման մասին տեղեկատվությունը:«Արմենպրես» -ի փոխանցմամբ` ՌԴ ԱԳՆ-ի նախորդ հաղորդագրության մեջ նշված էր, թե գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Սանկտ Պետերբուրգում:
«Զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի ճգնաժամի լուծմանն ուղղված միջազգային ջանքերը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նվիրված եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստումը»,-նշված էր նախորդ հաղորդագրության մեջ: Այս հատվածը, սակայն, խմբագրվել է դառնալով. «Զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի ճգնաժամին վերաբերող միջազգային ջանքերի հետ կապված հարցերը և ղարաբաղյան հակամարտության խնդիրները»:



