ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանի գործով կատարվել են ձերբակալումներ
SOCIETYԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու փաստի առթիվ ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից տարված քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում սույն թվականի հունիսի 9-ին ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն են մեղայականով ներկայացել մայրաքաղաքի բնակիչներ, աշխարհազորայիններ՝ 1977թ. ծնված Միքայել Միքայելի Սահակյանը և 1968թ. ծնված Սերգեյ Գեորգիի Ավանեսյանը։ Այս մասին Past.am-ը տեղեկացավ ԼՂՀ Ոստիկանությունից:
Մ.Սահակյանը և Ս.Ավանեսյանը ձերբակալված են։
Իրականացվում են համապատասխան միջոցառումներ հանցագործության հնարավոր այլ մասնակիցների հայտնաբերման ուղղությամբ։
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



