Եթովպիայի հրե լիճը (լուսանկարներ)
LIFEShabat.am-ը գրում է.
Աֆրիկայի հյուսիս-արևելքում` Եթովպիայում, կա մի յուրօրինակ հրե լիճ, որ առաջացել է երեք տեկտոնական սարերի վրա: Էրտա Ալեն բաղկացած է հինգ հրաբուխներով լեռաշղթայից և երկու լավային լճերից:
Դրանց մոտ փռվող Դանակիլ անապատը մեր մոլորակի ամենադաժան վայրն է: Այստեղ օդի միջին ջերմաստիճանը +50 աստիճան է, իսկ օդը հագեցած է թթվային գոլորշիներով: Շատ դաժան են նաև տեղաբնակները. այս վայրերի անքաղաքավարի այցելուներին հաճախ կրտում են:
Էրտա Ալե բառացիորեն նշանակում է «ծխող հրաբուխ»: Այս վայրի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ մագմայի կառուցվածքը բավականին տարբերվում է երկրագնդի այլ հրաբուխների կառուցվածքից: Դա կապված է նրա հետ, որ այս հրաբուխը սկսել է ձևավորվել ավելի քան 3 միլիոն տարի առաջ` օվկիանոսի մեծ խորություններում:
Առայսօր հրե լիճը գտնվում է ծովի մակերևույթից մեկ կմ ցածր: Լճի մակարդակը կայուն չէ. գազերի և լավայի ժայթքումն այստեղ անընդհատ երևույթ է: Միայն 2004 թվականից լիճը մոտ 20 ամսով հանդարտվել է:
Մնացյալ ժամանակ այն չափազանց ակտիվ կյանքով է ապրում: Երբ թասը լցվում է, դժոխային շիթերը դուրս են ցայտում` ոչնչացնելով կենդանի ամեն բան: Չնայած այս ամենին` էքստրեմալ զգացմունքների սիրահար հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում Էրտա Ալե և կիսվում անմոռանալի զգացմունքներով:













