Երբևէ տեղի ունեցած ամենաճոխ հարսանիքներից մեկը. The Daily Mail-ն անդրադարձել է Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին (նկարներ, տեսանյութեր)
PHOTO
Tert.am-ը գրում է.
Օրերս մոսկովյան «Սաֆիսա» ռեստորանային համալիրում կայացավ հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի որդու` Սարգիսի հարսանեկան ճոխ արարողությունը, որը լուսաբանել են բազմաթիվ արտասահմանյան ԶԼՄ-ներ՝ այդ թվում նաև բրիտանական The Daily Mail պարբերականը:
«Այն կարելի է համարել երբևէ տեղի ունեցած ամենաճոխ հարսանիքներից մեկը, որն իր շքեղությամբ խամրեցրեց անգամ այս տարվա մարտին նույն ռեստորանում օլիգարխ Միխայիլ Գուցերիևի որդու 20 մլն եվրո արժողությամբ հարսանիքը»,-գրել է աղբյուրը:
Պարբերականն ընթերցողների ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ միջոցառման ընթացքում հարսնացուն 3 անգամ զգեստափոխվել է`500 հյուրերի առջև ներկայանալով 35.000 դոլար արժողությամբ Elie Saab, իսկ հետո` Alesandra Rich նրբաճաշակ զգեստներով: Վերջում հարսնացուն կրել է ավանդական տարազ` հարսի պարը պարելու համար:
Սակայն The Daily Mail-ին առանձնահատուկ տպավորել է սրահի հեքիաթային ձևավորումը, ինչի վրա ծախսվել են հարյուր հազարավոր թարմ ծաղիկներ, ինչպես նաև հրուշակագործության արվեստի գլուխգործոց հանդիսացող 9 մետրանոց տորթը:




















































