Եկեք շրջենք նախագահների առանձնատներով. լուսանկարներ
PHOTO
Wnews.am-ը գրում է.
Մեծ ու շքեղ պալատներ՝ արվեստի թանկարժեք գործերով, հսկայական ավտոկայանատեղով, շատ դեպքերում նաեւ՝ սեփական ինքնաթիռով. իհարկե, նման շքեղություն իրենց կարող են թույլ տալ միլիարդատերերն ու տարբեր երկրների առաջնորդները։ Լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել. Wnews.am-ը ներկայացնում է տարբեր երկրների առաջնորդների շքեղ առանձնատները.
ԱՄՆ բոլոր նախագահները բնակվել են Վաշինգթոնում տեղակայված Սպիտակ տանը, որի շինարարությունը սկսվել է 1972 թվականից։
Ներկայիս Սպիտակ տունը վեցհարկանի է (երկուսը նկուղային հարկեր են)։ Այն ունի 132 սենյակ, 35 լոգասենյակ, 147 պատուհան, 412 դուռ, երեք վերելակ, յոթ աստիճան։
Սպիատակ տունը բավականին պարզ է դասավորված. առաջին հարկում տեղակայված է Քարտեզների սենյակը, Ոսկեպատ եւ Ճապոնական սենյակները, պաշտոնական ընդունելությունների սենյակը։ Երկրորդ հարկում են Հանդիսությունների սենյակը, Կարմիր, Երկնագույն եւ Կանաչ դահլիճները, Ընտանեկան ճաշասենյակն ու Արեւելյան դահլիճը։ Ի դեպ, վերջինս ամենամեծն է։
Աշխարհահռչակ օվալային աշխատասենյակը, որտեղ իր աշխատանքային ժամերն է անցկացնում նախագահը, գտնվում է Արեւելյան թեւում։ Երրորդ հարկն անվանում են «ընտանեկան», քանզի հենց այնտեղ են տեղակայված նախագահնի ընտանիքի անդամների սենյակները։
Երկնագույն դահլիճ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ մամուլի հրապարակումների, ունի քսան առանձնատուն։
Ֆիշտ լեռան վրա գտնվող առանձնատունը
Ռուսաստանի նախագահը մշտական բնակվում է Մոսկվայից երեսուն կմ հեռավորության վրա տեղակայված Ռուբլյովկայում։
Կոնստանտինյան ամրոցը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում
Ամառային հանգստի համար Պուտինի սիրած առանձնատունը «Бочаров ручей» անվամբ, որը տեղակայված է Սոչիում
Կալինինգրադում տեղակայված առանձնատունը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի առանձնատունը
Բելվյու պալատը համարվում է Գերմանիայի նախագահի պաշտոնական բնակավայրը
Ելիսեյան պալատը Ֆրանսիայի նախագահի պաշտոնական բնակավայրն է
Բրազիլիայի նախագահի պաշտոնական բնակավայրն էլ Ալվորադայի ամրոցն է.
Այս հետաքրքիր ամրոցը կառուցվել է դեռեւս 1958 թվականին։Այն երեքհարկանի շինություն է 7000 քմ մակերեսով։ 2004 թվականին այն կապիտալ վերանորոգվել է։
Ճապոնիայի առաջնորդի բնակավայրն այսպիսին է.
Դոմինիկյան Հանրապետության առաջնորդը բնակվում է այստեղ.
Վիետնամի նախագահի առանձնատունը՝ ստորեւ




















































