Ոստիկանությունը հարցաքննել է Հայկ Խանումյանին
SOCIETYԱզգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առեւանգելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Մասնավորապես, կատարվել է դեպքի վայր հանդիսացող Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակի համապատասխան հատվածի զննություն, որի ընթացքում արձանագրվել են այն շենքերն ու շինությունները, որոնց վրա տեղադրված են տեսագրող սարքեր: Ոստիկանությունը որոշում է կայացրել առգրավել տեսագրող սարքերի՝ դեպքին վերաբերող հնարավոր տեսագրությունները:
Հայկ Խանումյանը որպես տուժող է ճանաչվել եւ հարցաքննվել ԼՂՀ ոստիկանության կողմից: Որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ պաշտպանության միջոցներ կիրառելու մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ պատգամավորի ցուցմունքի՝ հանցագործության ընթացքում հնչել են իրեն ուղղված սպառնալիքներ:
Միաժամանակ, կատարվել են դեպքին հնարավոր ականատես մի շարք անձանց հարցաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ ուղղված հանցանք կատարած անձանց ինքնությունը պարզելուն:



