48-ժամյա դիետա, որը հեռացնում է տոքսիններն ու արագ հալեցնում ճարպերը
LIFEԱյս հիասքանչ միջոցը կօգնի նիհարել 3-4կգ՝ առանց խիստ դիետաների և սովի մատնվելու։ Այս ըմպելիքը խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթավերջին, երբ ավելի շատ ազատ ժամանակ ունեք։ Հակաօքսիդանտներով հարուստ այս օշարակն ունի բազմաթիվ առողջարար հատկություններ։ Հատիկներն ու բանջարեղենը էապես կխթանեն մարմնի թունազերծման պրոցեսը։
Անհրաժեշտ բաղադրիչները՝
- 1 թեյի գդալ կոճապղպեղ
- 1 թեյի գդալ չիլի պղպեղ
- 1 ճաշի գդալ թխկու օշարակ
- 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ
- 300 մլ ջուր։
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ և լավ խառնել՝ մինչև ստացվի համասեռ խառնուրդ։ Այս ըմպելիքը, որը նախատեսված է 1 անգամվա համար, պետք է խմել երեկոյան՝ քնելուց առաջ։
Նյութափոխանակության ակտիվացման համար նախատեսված հյութ
Անհրաժեշտ բաղադրիչները՝
- 2 լոլիկ
- Սխտորի 4 պճեղ
- 6 ճաշի գդալ կիտրոնի հյութ
- 500 մլ ջուր՝ սառցե խորանարրդներով։
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ և լավ հարել։ Խմել այն առավոտյան՝ նախաճաշից առաջ։
2 օր այս ըմպելիքներն օգտագործելուն զուգահեռ խմեք հնարավորինս շատ կանաչ թեյ կամ գոնե ջուր և սնունդից նախընտրեք բանջարեղեն ու հատիկավոր սնունդ։



