Ազատվեք ավելորդ քաշից այս առողջ և էներգետիկ դիետայի միջոցով․ -4կգ՝ 3 օրում
LIFEՄոռացեք սովի, հոգնածության և ուժասպառ լինելու մասին և լցվեք էներգիայով այս առողջ դիետայի միջոցով։ Սա մածունով արագ դիետա է, որը ոչ միայն առողջարար է, այլ նաև խթանոում է մարսողությունը։ Ընդամենը 3 օրում կհասնեք մեծ արդյունքների։
Առաջին օր
Նախաճաշ – ցածր յուղայնությամբ մածուն և մյուսլի՝ Ձեր ընտրությամբ։
Ճաշ – խաշած բանջարեղեն՝ բրինձով և ձիթապտղի յուղով, ինչպես նաև մածուն։
Ընթրիք – 1 գազարով, խնձորով և 50 գրամ խոզապուխտով պատրաստված աղցան, որը պետք է մի թեթև տապակել ձիթապտղի յուղով։ Կրակից վերցնելուց հետո ավելացնել մածուն։
Երկրորդ օր
Նախաճաշ – վարունգով և մածունով աղցան։
Ճաշ – ձիթապտղի յուղի մեջ մի փոքր տապակել հնդկահավը, լոլիկն ու սունկը։ Կրակից վերցնել, մի փոքր սառելուց հետո ավելացնել մածուն։
Ընթրիք – ըստ նախընտրության հատապտուղները կտրատել, լցնել մածունի մեջ և ուտել։
Երրորդ օր
Նախաճաշ – մածունի մեջ ավելացնել կտրատած խնձոր, դարչին և, ըստ ցանկության, աղ։
Ճաշ – 150 գրամ տապակած ֆիլե՝ մի փոքր մանանեխով, վարունգով և մածունով աղցան։
Ընթրիք – 100 գրամ մակարոն, 1 ձու, կտրատած պղպեղ և մածուն։



