Հերթական յուրօրինակ արարքը. Քլոե Քարդաշյանը սկսել է պաղպաղակ վաճառել
PHOTOՔլոե Քարդաշյանը դարձել է պաղպաղակ վաճառող: Հունիսի 27-ին Քլոեի ծննդյան օրն է (բոլորովին չես ասի, որ նա կենդանակերպով Խեցգետին է), ու հեռուստաաաստղը որոշել է ինքն իրեն ու ուրիշներին անակնկալ մատուցել` դառնալով պաղպաղակ վաճառող:




31-ամյա հեռուստաաստղը մեկ ժամ շարունակ անվճար պաղպաղակ էր բաժանում Լոս Անջելեսում: Անվճար՝ քանի որ դրանով նա ինքն իրեն ծննդյան նվեր էր անում (այնուամենայնիվ այդ Քարդաշյանները շատ տարօրինակ մարդիկ են):




Այն մասին, որ նա նման ակցիա է կազմակերպում, Քլոեն հայտնել է իր Twitter-ում, նշելով պաղպաղակի վաճառքի վայրը, ինչը մեծ աժիոտաժ է առաջացրել, քանի որ մեկ ժամվա ընթացքում Քլոեն հաճախորդների պակաս չուներ:

Աղբյուր՝ NEWS.am STYLE
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
4
Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages
5
Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month



