Դանակահարություն` Լոռիում
SOCIETY2016 թվականի հունիսի 08-ին` ժամը 19.45-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1991թ. ծնված Վահագն Արմենի Թորոսյանը:
Դեպքի առթիվ 2016 թվականի հունիսի 08-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Վահագն Թորոսյանը ճանաչվել է տուժող, սակայն դեղորայքի ազդեցության ներքո գտնվելու պատճառով հնարավոր չի եղել նրան հարցաքննել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կազմվել է հանցագործության բացահայտման ուղղությամբ համատեղ ձեռնարկվելիք քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան, կատարվում են լայնածավալ քննչական և դատավարական գործողություններ` երիտասարդի ծանր մարմնական վնաս ստանալու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարածի անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



