Նիգերիայում լողացող դպրոց է քանդվել
INTERNATIONAL NEWSՆիգերիական տնտեսական մայրաքաղաք Լագոսում լողացող դպրոց է քանդվել: Դեպքը տեղի է ունեցել կրթօջախի հանդիսավոր բացումից 7 ամիս անց: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Որպես «Մակոկո» լողացող դպրոց հայտնի ուսումնական հաստատությունը ստեղծվել է՝ փոթորիկներին եւ ջրհեղեղներին դիմակայելու համար, եւ նախատեսված էր տեղի անապահով շրջանների երեխաների համար: Այն փայտե բուրգ էր՝ կառուցված հարյուրավոր պլաստիկե տակառների վրա:
Ճարտարապետ Կունլե Ադեյեմին հայտարարել է, որ Մակոկո շրջանի բնակիչները մտադիր են վերակառուցել կործանված շինությունը՝ կատարելագործելով այն:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



