Yerevan, 04.October.2026,
00
:
00
BREAKING


Նորից կլինեն ծնունդներ ու նորից կունենանք հերոսներ, որոնց միշտ պարտավոր ենք հիշել ու մեծարել. Ռաֆայել Երանոսյանը «Ճերմակ արագիլներ» ներկայացման մասին

LIFE

Aysor.am-ը գրում է.

Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա բնութագրվող պատերազմը անտարբեր չթողեց և ոչ մեկին: Մշակութային կյանքում այն ևս իր ձեռագիրը թողեց. Երևանի պետական կամերային թատրոնում մայիսի 25-ին կայացավ «Ճերմակ արագիլներ» ներկայացման պրեմիերան՝ նվիրված այս գործողությունների ժամանակ նահատակված հերոսների հիշատակին:

Պիեսի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը Արա Երնջակյանն է, դերերում են Ռաֆայել Երանոսյանը, Սենիկ Բարսեղյանը, Վահե Զիրոյանը և Մխիթար Ավետիսյանը։

 

«Բոլորս ներկայացնում ենք հայ մի տղայի, ով խոսում է թեև իր անունից, բայց ամբողջ հայ ժողովրդի՝ 10 միլիոն հայերի սրտից: Ներկայացման մեջ բարձրաձայնում ենք մեր քառօրյա պատերազմի նահատակների անունները, խոսում ենք նրանց մասին, այդ օրերի մասին: Սա այն ներկայացումն է, որից սիրտ ունեցող ցանկացած մարդ չի կարող չհուզվել, ներկայացման ընթացքում նույնիսկ մենք՝ դերասաններս ենք լարվում: Չէ՞ որ խոսում ենք մի բանի մասին, որը ցավ է պատճառել բոլորին: Տալով այդ տղաների անուններն ու նայելով նրանց լուսանկարներին՝ պետք է քարսիրտ լինես, որ մարսես: Չեմ ժխտի, բարդ ներկայացում է, քանի որ մեկ ժամ 15-20 րոպե խոսում ես մեր իրականության մեջ տեղի ունեցող խնդրի մասին, որին համակերպվել ենք, բայց պետք է ելք գտնենք», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Ռաֆայել Երանոսյանը:

Դերասանն ընդգծեց, որ Կամերային թատրոնը բացման օրվանից անդրադարձել է երկրում կատարվող լավ ու վատ իրադարձություններին, այս անգամ էլ, բնական էր՝ ձեռնպահ չէր մնալու: Թեման նուրբ էր, հանդիսատեսի արձագանքն էլ՝ համապատասխան: «Պիեսը գրվել ու բեմադրվել է ընդամենը մեկ ամսվա ընթացքում և արդեն մեր խաղացանկի հիմնական մասն է կազմում: Մինչ այս մեր թատրոնում ներկայացումները բարձր տրամադրությամբ են ուղեկցվել, այս բեմադրության դեպքում ամեն ինչ այլ է. ներկայացման հենց ամենասկզբից լսվում էր «քիթը վերքաշելու» ձայնն ու արատասուքների սրբելը: Ավարտին հանդիսատեսը մոտ 10 րոպե հոտնկայս ծափահարում է: Ինձ թույլ կտամ եզրակացնել՝ ներկայացումը ստացված է», - նշեց նա:

Նկատառմանը, որ հեռուստադիտողը Ռ. Երանոսյանին առավել հաճխ հանդիպում է կատակերգական կերպարներում, ու այս տեսանկյունից ընկալվելը կարող էր առավել բարդ լինել՝ պատասխանեց. «Էկրանն ուրիշ է, բայց ես թատրոնում արդեն շատ վաղուց կատակերգական ժանրում հանդես չեմ գալիս, խորը-հոգեբանական դերեր եմ ստանձնում: Կոնկրետ այս ներկայացման մեջ այնքան էլ կարևոր չէ, թե որ ժանրի դերասան ես: Ի վերջո, լավ դերասանը պետք է կարողանա ցանկացած ժանրում դրսևորվել, հենց դրանում է դերասանի առաքելությունն ու վարպետությունը»:

«Ճերմակ արագիլները» կթևածեն ոչ միայն երևանից, այլև՝ Հայաստանից դուրս: «Երբ դեռ փորձերն էինք անում, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ պետք է մեկնենք Փարիզ, նաև՝ արցախյան մի քանի զորամասերում կլինենք: Հուսով եմ՝ Հայաստանի մարզերում էլ կշրջենք:

Ի դեպ, Ռաֆայել Երանոսյանը ընդգրկված է նաև Նարեկ Դուրյանի նոր՝ «Իմ կնոջ անունն է Մորիս» ներկայացման մեջ, որի պրեմիերան տեղի ունեցավ երեկ՝ հունիսի 7-ին: Հարցին, թե արդյոք երկու տարբեր թատրոնների ներկայացումներում զբաղվածությունն ու հյուրախաղերը չեն խանգարի միմյանց՝ պատասխանեց. «Ես սիրում եմ աշխատել լավ ու տաղանդավոր մարդկանց հետ, նաև՝ սիրում եմ զբաղված լինել, չեմ կարող անգործ նստել: Կարծում եմ, եթե 10-15 օրով մեկնենք, Նարեկ Դուրյանը կընդառաջի և այդ ընթացքում ներկայացումը չի բարձրանա բեմ»: 

Անդրադառնալով ներկայացման «Ճերմակ արագիլներ» վերնագրին՝ մեր զրուցակիցը մանրամասնեց. «Բոլորս էլ գիտենք այն խոսքը, թե արագիլն է բերում ձագուկներին՝ երեխաներին: Եթե գարուն է, արագիլները եկել են, ապա անպայման ծնունդ կլինի: Քանի որ ապրիլ ամիսը մեզ համար այլ հուն ստացավ՝ հորդորում ենք չհուսահատվել, ներկայացման վերջում էլ ասում ենք. «Եթե հեռու հեռվից տեսնեք, որ բարձր, բարդու գագաթին ճերմակ արագիլն իր բույնն է հյուսում՝ չխնգարեք. նա վերադարձել է իր բույնն ու սպասում է իր ճերմակ ձագուկներին»… Կյանքը շարունակվում է, մենք խոնարհվում ենք բոլոր զոհերի առջև, բայց ոչինչ այլևս ետ բերել չենք կարող: Նորից կլինեն ծնունդներ ու նորից կունենանք հերոսներ, որոնց միշտ պարտավոր ենք հիշել ու մեծարել», -Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Ռաֆայել Երանոսյանը:

Տեղեկացնենք, որ ներկայացումից առաջացած հասույթը տրամադրվելու է ապրիլի սկզբին զոհված տղաների ընտանիքներին: 

Նելլի Մարգարյան

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun