Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Գյումրիում փողոցների վերանորոգման վարկային ծրագիրը կավարտվի հաջողությամբ. ՎԶԵԲ ներկայացուցիչ

SOCIETY

 Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն հունիսի 8-ին ընդունեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Գյումրու փողոցաշինության և լուսավորության արդիականացման համար տրամադրվելիք 23.5 մլն եվրոյի հետ կապված մի շարք հարցեր:

Սամվել Բալասանյանն անդրադարձավ տրամադրվելիք վարկին, դրա անհրաժեշտությանը, գործողությունների հետագա ընթացքին: Եվրոպական բանկի ներկայացուցիչ Մաթեո Պռիչարդը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար« միաժամանակ ընդգծեց« որ իր համար մեծ պատիվ է լինել Գյումրիում« տեղում ծանոթանալ ծրագրերի ընթացքին: Մաթեո Պռիչարդը, կարևորվելով ծրագիրը՝ նշեց, որ այն համատեղ ներդրված մեծ ջանքերի արդյունք է: Եվրոպական բանկի ներկայացուցիչը վստահ է՝ ծրագիրն ունենալու է հաջող ընթացք և ավարտ:

«Սա հնարավորություն է սեփական աչքերով տեսնելու,  թե ինչպես են իրականում կյանքի կոչվում  ծրագրերը և երբ ծրագրերը սկսում են զարգանալ, ես ավելի լավ եմ հասկանում, որ մեր համագործակցության արդյունքում, միացյալ ուժերով,  այդ ծրագրերն ավելի լավ կիրականացվեն: Սա, բնականաբար, շատ կարևոր ծրագիր է: Կարծում եմ, դա մեր բոլորի ջանքերի շնորհիվ է, որ մենք բանակցություններից հետո հասանք այս փուլին և վստահ եմ, որ հաջողությամբ կիրականացնեք այս ծրագիրը: Ես վստահ եմ որ այս ծրագիրը շատ հաջող կընթանա: Գիտեմ՝ ծրագրի ընթացքում առաջ եկած բոլոր մարÕ �ահրավերները հաղթահարվելու են այսպիսի գործընկերների հետ»,-նշեց Մաթեո Պռիչարդը:

Վարկային համաձայնագիրը ստորագրվեց այս տարվա մայիսի 11-ին, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)-ի՝ Լոնդոնում կայացած տարեկան ժողովի ժամանակ: Վարկի շրջանակներում հատկացված գումարը կծախսվի Գյումրու հիմնական փողոցների վերակառուցման եւ փողոցային լուսավորության արդիականացման համար: Ծրագրի իրականացման համար կհայտարարվի միջազգային մրցույթ: Գյումրիի փողոցների վերակառուցման ծրագրի շրջանակներում տրամադվելու է  14,6 մլն եվրո  սուվերեն վարկ՝ երեք տրանշով:

Փողոցների վերակառուցման ծրագիրը կներառի նոր ասֆալտապատ մայթեր, կատարելագործված դրենաժային ենթակառուցվածք, հետիոտներիի համար բարելավված հարմարություններ եւ ընդհանուր ճանապարհային անվտանգության բարելավում: Փողոցային լուսավորության արդիականացումը կներառի նոր` էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լուսավորություն, վերահսկողության եւ մոնիտորինգի համակարգ, սյուների փոխարինում եւ վերանորոգում, ինչպես նաեւ սնուցման մալուխների փոխարինում:

Ծրագիրը ներդրումային դրամաշնորհների տեսքով նաեւ 7,3 մլն եվրո  համաֆինանսավորում կստանա ՎԶԵԲ-ի բաժնետերերի հատուկ հիմնադրամից եւ միջազգային այլ դոնորներից:  Ի հավելումն, ծրագրի նախագծա-նախահաշվային փաթեթի համար  հատկացվելու է 1,6 մլն եվրո:

Վարկային մասը մարվելու է տարիների ընթացքում: 14«6 մլն եվրո գումարի տոկոսները մարելու է Գյումրու քաղաքապետարանը, իսկ մայր գումարը՝ ՀՀ կառավարությունը:

Ընդհանուր քաղաքում վարկային այս գումարով նախատեսվում է վերականգնել մոտ 16 կմ ճանապարհ: Ծրագիրը բացի փողոցների վերանկանգման աշխատանքերից ներառում է նաև խնայողական լամպերի տեղադրում շուրջ 15 հազար:

Արմենուհի Մխոյան

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris