Աերացիայի կեղտաջրերի մաքրման կայանը վերակառուցվում է սահմանված ժամանակացույցով
SOCIETY«Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրի» երկրորդ բաղադրիչով շարունակվում են Աերացիայի կեղտաջրերի մաքրման կայանի վերակառուցման և արդիականացման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանի ուղեկցությամբ շինարարությա ն ընթացքին տեղում ծանոթացել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Ներկայացնելով աշխատանքների ընթացքը` նշվել է, որ դրանք իրականացվում են սահմանված ժամանակացույցով: Գրեթե ամբողջությամբ ավարտվել են առաջին պարզարանի ընդունիչ կայանի աշխատանքները, այժմ արդեն իրականացվում են վերջին միացումները: 2-րդ պարզարանում էլ շինաշխատանքների ավարտի ց հետո, սարքավորումների մոնտաժման աշխատանքներն են ընթանում: Առայժմ շինարարությունը շարունակվում է 3-րդ պարզարանում: Պատրաստ են նաև կայանի 2 ենթակայանները:
Համաձայն նախագծի՝ Աերացիայի կեղտաջրերի մաքրման կայանը կունենա կեղտաջրերի մեխանիկական մաքրման համար անհրաժեշտ, միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններ: Հետագայում նախատեսվում է ներդրումային միջոցների ներգրավմամբ իրագործել նաև կեղտաջրերի կենսաբանական մաքրման ծրագիրը:
«Ֆրանսիայի կառավարության կողմից տրամադրված վարկային միջոցներով իրականացվող Աերացիայիկեղտաջրերի մաքրման կայանի վերակառուցման այս փուլով, ըստ էության, մենք կլուծենք կեղտաջրերիտեխնիկական մաքրման հարցը: Ծրագիրը լուրջ ներդրում է մայրաքաղաքի ջրամատակարարման հարցում, որըծառայելու է Երևանի բնակչությանն ու քաղաքի բնապահպանական խնդիրների լուծմանը: Այս փուլի ավարտընախատեսված է մինչև տարեվերջ: Ծրագրի 2-րդ փուլի իրականացումից հետո արդեն կունենանքհանրապետությունում առաջին ժամանակակից մաքրման կայանը»,- նշել է Կամո Արեյանը:
Առաջնահերթ կարևորելով որակի ապահովումը՝ քաղաքապետի առաջին տեղակալը հանձնարարել է մշտական հսկողություն իրականացնել շինարարության ընթացքի նկատմամբ և խստորեն հետևել սահմանված չափորոշիչների, ինչպես նաև ժամկետների պահպանմանը»:



