Պաշտպանության նախարարությունն ու ոստիկանությունը կզրկե՞ն Անդրանիկ Նիկողոսյանին մեդալներից
INTERVIEWՌուսաստանի ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանի՝ Հայաստանը Ռուսատանի կազմի մեջ ընդգրկելու անհրաժեշտության մասին հայտարարությունը շատ սուր արձագանքներ է ստացել:
Հայտնի է, որ վերջինս ունի բազմաթիվ պետական մեդալներ՝ տրված ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության և այլ կառույցների կողմից:
Past.am-փորձեց պարզել՝ այդ հայտարարությունից հետո նրան կզրկե՞ն այդ պարգևներից, թե՞ ոչ:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ օրենքով մեդալները հետ վերցնելու ընթացակարգ չկա: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հրաժարվեց մեկնաբանություններից:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



