Մենդելեևի պարբերական աղյուսակի նոր տարրերից մեկն անվանվել է հայազգի գիտնականի պատվին
SOCIETYՏեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ տարրն առաջարկել է անվանակոչել «օգանեսոն»՝ ի պատիվ հայազգի գիտնական Յուրի Հովհաննիսյանի: Ինչպես հայտնում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով gazeta.ru-ն, հայտնի են դարձել նաև 113-րդ, 115-րդ և 117-րդ տարրերի առաջարկվող անունները:
113-րդ տարրը կոչվելու է «նիպոնիում», 115-րդը՝ «մոսկովիում» (Մոսկովյան շրջանի պատվին) և 117-րդը՝ «տենեսենիում»: 113-րդ տարրի անվանումն առաջարկել են ճապոնացիները, ովքեր և հայտնաբերել են այն, իսկ 115-րդ,117-րդ և 118-րդ տարրերի անունները՝ ռուս և արտասահմանցի գիտանականների խումբը: Տարրերը պաշտոնական անվանումներ կստանան 2016թ. նոյեմբերին:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



