Yerevan, 11.November.2025,
00
:
00
BREAKING


Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանը ստորագրել են ՀՀ և Չեխիայի միջև բարեկամական հարաբերությունների խորացման վերաբերյալ հայտարարություն

POLITICS

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով հունիսի 7-ի երեկոյան Հայաստանի Հանրապետություն է ժամանել Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանը:

ՀՀ Նախագահի նստավայրում հունիսի 8-ին կայացել են հայ-չեխական բարձր մակարդակի բանակցություններ: Հայաստանի և Չեխիայի նախագահների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: Բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների, գործընկերության և խորացված համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն:

Հայաստանի և Չեխիայի նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև համատեղ հայտարարությամբ:

Պետական այցի շրջանակներում Նախագահ Միլոշ Զեմանն առավոտյան այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նախագահ Զեմանը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում, գրառում կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի գրքում:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի հետ հանդիպումից հետո  ԶԼՄ-ների առջևհայտարարության ժամանակ նշել է.  

«Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Այսօր պատիվ ունենք Հայաստանում պետական այցով հյուրընկալելու բարեկամ Չեխիայի Նախագահ և իմ շատ լավ գործընկեր պարոն Միլոշ Զեմանին։ Սա Չեխիայի Նախագահի առաջին այցն է Հայաստան և, վստահաբար, իր դրոշմը կթողնի երկկողմ հարաբերությունների պատմության մեջ։

Ինչպես Պրահայում՝ Չեխիա կատարած իմ պետական այցի ընթացքում, այնպես էլ այսօր, մենք բովանդակալից քննարկում ունեցանք երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգերի հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։ Գոհունակությամբ նկատեցինք, որ դրանց շուրջ մեր տեսակետները հիմնականում համընկնում են, ինչը փոխըմբռնում և վստահություն է ապահովում հարաբերությունների խորացման ճանապարհին։

Միայն 2014թ․ ի վեր շուրջ երկու տասնյակ բարձր մակարդակի փոխայցեր են կայացել: Մեր նախորդ հանդիպումից հետո ՀՀ-ում բացվել է Չեխիայի Հանրապետության դեսպանությունը և նշանակվել է առաջին ռեզիդենտ դեսպանը, ակտիվացել է միջխորհրդարանական, ապակենտրոնացված, ռազմատեխնիկական, գիտակրթական ու մշակութային համագործակցությունը, փոխգործակցությունը միջազգային հարթակներում։ Այս առումով, իհարկե, առանձնանում է Չեխիայի շարունակական աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության առաջմղմանը, ինչը մենք շատ բարձր ենք գնահատում։ Արդյունքում՝ Չեխիան Եվրոպայու մ մեր կայուն ու վստահելի գործընկերներից է, որի հետ համագործակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է, քան երբևէ եղել է։

Նախագահ Զեմանի հետ հանգամանորեն քննարկեցինք երկկողմ տնտեսական համագործակցությունը, որը մեր առաջնահերթություններից է։ Պատահական չէ, որ երկկողմ գրեթե բոլոր բարձրաստիճան այցերն ուղեկցվում են գործարար միջոցառումների անցկացմամբ, և քիչ հետո էլ ես և Նախագահ Զեմանն ազդարարելու ենք հայ-չեխական հերթական գործարար համաժողովի մեկնարկը։ Իհարկե, այս ոլորտում առկա են դրական զարգացումներ, բայց դեռ մենք շատ անելիքներ ունենք։ Այս առումով քննարկեցինք նաև նոր հնարավորությունները, որ ուրվագծվում են Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությամբ, ինչպես նաև մեր ավանդական գործընկեր Իրանի շուկայի վերաբացմամբ։ Միևնույն ժամանակ Նախագահ Զեմանի հետ համակարծիք էինք, որ երկուստեք տնտեսական կապերի զարգացումը կարևորելով հանդերձ՝ մեր հարաբերությունների հենասյունը սոսկ տնտեսական շահը չէ, այլ նույնանուն արժեքները, որ դարերով առաջնորդել են մեր ժողովուրդներին և հասցրել մինչև 21-րդ դար:

Մենք շատ բարձր ենք գնահատում ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համահունչ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի լիակատար աջակցմանն ուղղված Չեխիայի դիրքորոշումը: Եվ սրա համար ես հատուկ շնորհակալություն եմ հայտնել պարոն Նախագահին և Չեխիայի կառավարությանը: Մենք երկուստեք կարևորեցինք Վիեննայի մայիսյան պայմանավորվածությունների, ներառյալ՝ 1994-1995թթ. Զինադադարի համաձայնագրերի իրականացումը, մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացու ցչի թիմի կարողությունների ավելացումը՝ որպես հակամարտության գոտում տևական կայունության հաստատման կարևոր գրավական։ Եվ այս քայլերի անշեղ իրագործումն այն նվազագույն շեմն է, որ թույլ կտա ճանապարհ հարթել դեպի կառուցողական և որ ամենակարևորն է՝ արդյունքի միտված բանակցությունների։

Իհարկե, պարոն Զեմանին տեղեկացրեցի նաև Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հետ նոր հանդիպումների հնարավորության մասին, և ես նրան շնորհակալություն հայտնեցի այն բանի համար, որ նա մեզ առաջարկեց այս հանդիպումների համար օգտագործել նաև Պրահայի՝ Չեխիայի Հանրապետության հնարավորությունները: Միաժամանակ, իհարկե, իմ մտահոգությունը հայտնեցի վերջին օրերի ընթացքում Իլհամ Ալիևի անհավասարակշիռ վարքագծի վերաբերյալ, ինչի նշանները Վիեննայում կարծես չկային: Մասնավորապես, «Աշխարհի ադրբեջանցիների չորրորդ համաժողով» անունը կրող միջոցառման ժամանակ հնչեցրած նրա ելույթը՝ Հայաստան պետության մասին ցինիկ որակումներով, անձնական վիրավորանքներով երկրի Նախագահի հանդեպ, ում հետ, իմիջիայլոց, օրեր անց ինքը պատրաստվում է հարցեր քննարկել, պատմությունը զավեշտի վերածած ինչ-որ մտքերով, ոչ ադեկվատության հստակ ընկալում ձևավորեց: Ես հույս ունեմ, որ սա ժամանակավոր ինչ-որ մի խնդիր է, տղայություն է և արագ կանցնի, քանի որ մենք լրջորեն աշխատելու պարտավորություն ունենք առաջիկայի համար: Եվ հույս ունեմ, որ սա Վիեննայի պայմանավորվածությունները վիժեցնելուն միտված գիտակցված վարքագիծ չէ:

Հայկական կողմի գոհունակությունը հայտնեցի Չեխիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ միաձայն ընդունված բանաձևի, ինչպես նաև այդ հարցում Չեխիայի Նախագահի աներկբա դիրքորոշման համար։ Մի քանի օր առաջ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատմական որոշումը եկավ կրկին փաստելու, որ ճանաչման գործընթացը հնարավոր չէ կասեցնել՝ պատմությունը կեղծելով, փաստերը ժխտելով կամ սպառնալիքներ տեղալով:

Շնորհակալ ենք նաև Չեխիային հայ համայնքի հանդեպ բարեհաճ վերաբերմունքի համար, որի վառ դրսևորումներից էր Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցու ծխական համայնքին տրամադրելու փաստը: Դա մեծ իրադարձություն էր Չեխիայի հայ համայնքի կյանքում՝ ազգային ինքնության պահպանման առումով: Խորին շնորհակալություն նաև կարդինալ Դուկային:

Հավատացած եմ, որ մեր միջպետական հարաբերությունները շարունակելու են հաջողությամբ զարգանալ, քանի որ դրանց հիմքում հայ և չեխ ժողովուրդների անշահախնդիր բարեկամությունն է, փոխըմբռնումն ու միասնական ապագա կերտելու ձգտումը։

Շնորհակալություն։

Ես հաճույքով խոսքը տրամադրում եմ իմ բարեկամ Նախագահ Միլոշ Զեմանին»:

Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմաը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո  ԶԼՄ-ների առջև հայտարարության ժամանակ նշել է.

«Հարգարժա՛ն պարոն Նախագահ, տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեր բանակցություններն ընթանում են երկու ոլորտների շուրջ՝ քաղաքական և տնտեսական: Ինչ վերաբերում է քաղաքական ասպարեզին, ապա կուզենայի ոչ միայն կրկնել իմ հայտարարությունը, որը հնչել էր Նախագահ Սարգսյանի՝ Չեխիայի Հանրապետություն երկու տարի առաջ կատարած պետական այցի շրջանակներում, երբ դատապարտեցի 1915 թվականի Ցեղասպանությունը, նաև այն պատճառով, որ նացիստական Գերմանիայի հաղթանակի դեպքում իմ ժողովուրդն էլ կմատնվեր նման ցեղասպանության:

Գիտեմ, որ Ցեղասպանությունը դատապարտել են Եվրամիության տասը անդամ երկրներ, իսկ ոչ անդամ երկրներից՝ Կանադան, Ռուսաստանը, Շվեյցարիան:

Բավական չէ իմ նախորդ հայտարարությունը կրկնելը, դրան կհետևի իմ հաջորդ քայլը. կհորդորեմ Խորհրդարանի նախագահին Գերմանիայի խորհրդարանի օրինակին հետևել, որպեսզի Չեխիայի Հանրապետության խորհրդարանն էլ ընդունի նման հայտարարություն:

Ինչպես Ձեզ հայտնի է, վերջերս այցելել եմ Ադրբեջան, և իմ դիրքորոշումներն ու հայտարարությունները նույնն են մնում՝ անկախ այն հանգամանքից, թե որ երկրում եմ գտնվում: Երկու նախագահներին հիշեցրել եմ Ֆրանսիայի և Գերմանիայի միջև երկարատև կոնֆլիկտի օրինակը, երբ այդ երկու երկրները հարյուրամյակներ շարունակ պատերազմում էին միմյանց հետ՝ տալով բազմաթիվ զոհեր:

Ի շնորհիվ երկու անձնավորությունների՝ Կոնրադ Ադենաուերի և Շառլ դը Գոլի, հաջողվեց համաձայնության գալ և վերջ տալ պատերազմին:

Համոզված եմ, որ Նախագահ Սարգսյանը և Նախագահ Ալիևը կարկառուն անձնավորություններ են, ովքեր կարող են նույն դերը խաղալ, իսկ Գոլի և Ադենաուերի հետ համեմատությունից նրանք պետք է շոյված լինեն:

Այդ է պատճառը, որ անդրադարձա իմ հրավերին՝ ուղղված Նախագահ Սարգսյանին և Նախագահ Ալիևին՝ հանդիպել չեզոք տարածքում: Հիշեցնեմ, որ այս բանակցությունները վարվել են Չեխիայի Հանրապետության տարածքում դեռևս 2002-2005 թթ. ընկած ժամանակահատվածում:

Ինչ վերաբերում է մեր տնտեսական համագործակցությանը, ապա նշեմ, որ այս ոլորտում չօգտագործված ներուժ կա, առևտրաշրջանառության ծավալները բավականին ցածր մակարդակի վրա են, այդ իսկ պատճառով ինձ հետ եմ բերել կարևոր անհատ-ձեռներեցների խումբ՝ Չեխիայի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահի գլխավորությամբ, ով սովորաբար այսպիսի այցերի չի մասնակցում:

Համաձայնության ենք եկել պարոն Նախագահի հետ, որ շատ կարևոր են ներդրումային հատվածում պետական երաշխիքները, որոնք ապահովում են կայունություն մեր տնտեսական հարաբերություններում: Կուզենայի շնորհակալություն հայտնել պարոն Նախագահին, որ խոստացել է իր աջակցությունը ցուցաբերել մի դեռևս չլուծված գործարքի շուրջ՝ «Միկա ցեմենտի» հարցում: Եվ շատ կարևորում եմ Նախագահի այս խոստումը: Միաժամանակ շատ մեծ ակնկալիքներով եմ սպասում մեր հետագա հանդիպումներին Նախագահի հետ թե՛ Պրահայում, և թե՛ Արևելյան գործընկերության շրջանակներում, որի շատ կարևո ր մասնակիցներից է Հայաստանը:

Եվ վերջում պարոն Նախագահին և ամբողջ հայ ժողովրդին կուզենայի ցանկանալ մեծ հաջողություններ անկախ պետության կառուցման գործում, որը չի ենթարկվում արտաքին ճնշումներին և ինքնուրույն է կայացնում իր որոշումները:

Շնորհակալություն»:

Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population "You Choose the Destination": New Promotion for AraratBank Mastercard World Travel CardholdersYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of Cooperation