Անվճար հետազոտություն՝ մելանոմայի կանխարգելման նպատակով
SOCIETYՎաղը՝ հունիսի 9-ին, կմեկնարկի «Մելանոմայի վաղ ախտորոշման և կանխարգելման օրեր Հայաստանում» բարեգործական միջոցառումների շարքը: Միջոցառումները կավարտվեն հունիսի 11-ին:
Ինչպես հայտնում է Past.am-ը, այդ շրջանակում հունիսի 9-ին՝ ժամը 10.00-ին, Մոսկվայի տանը տեղի կունենա գիտաժողովի բացում: Նախաձեռնությունը նպատակ ունի ծանոթացնել հասարակությանը մաշկի չարորակ ուռուցքի դեմ պայքարի հնարավորություներին:
Նշենք, որ հունիսի 10-11-ը «Դա Վինչի» կլինիկայում կիրականացվի մելանոմայի անվճար հետազոտություն: Հետազոտվելու համար քաղաքացիները կարող են զանգահարել 010 54 82 73 հեռախոսահամարով և գրանցվել: Նախագծին մասնակցություն են ցուցաբերելու Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան, Մաշկաբանների հայկական ասոցիացիան, Էսթետիկ բժշկության հայկական ասոցիացիան և Հակատարիքային բժշկության հայկական ասոցիացիան: Միջոցառումների շարքը նախաձեռնել է Հայկական հակաքաղցկեղային լիգան, Պլաստիկ, ռեկոնստրուկտիվ և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիան: Ծրագրին աջակցել են Երևանի քաղաքապետարան ու ՀՀ առողջապահության նախարարությունը:
Լևոն Փանոսյան



