Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Գյումրիում անցկացվում է երկրաշարժի դեպքում պաշտպանվելու ուսումնավարժություն

SOCIETY

ՀՀ ԱԻ նախարարությունը« Շվեյցարիայի զարգացման գործակալության հետ համատեղ« Գյումրիում  իրականացնում է 5 փրկարարական ջոկատների համատեղ երկօրյա վարժանք` ուժեղ երկրաշարժի սցենարով: Բացի ԱԻ նախարարությունից, «Երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը և կազմակերպումը» թեմայով ուսումնավարժության մեջ ընդգրկված են նաև գրեթե բոլոր նախարարությունների քաղպաշտպանության և լրատվական ծառայությունների ներկայացուցիչները: Միջոցառման հիմնական նպատակներն են` ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում ՀՀ պետական կառավարման մարմինների հմտությունների ու ունակությունների կատարելագործումը, «Ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ պետական կառավարման մարմինների գործողությունների» պլանի իրատեսության ստուգումը, ինչպես նաև կառավարման մարմինների միջև փոխգործակցության կա զմակերպումը, միջազգային օգնության հայտը կազմելու և ներկայացնելու հետ կապված խնդիրների քննարկումը: Միևնույն ժամանակ, վարժանքի խնդիրներից մեկը  տեղում օգնության ժամանած փրկարարական և մարդասիրական օգնություն տեղափոխող թիմերին, ընդունող երկրի կողմից ցուցաբերվող աջակցության դրույթների և սկզբունքների ուսուցանումն է:

Ուսումնավարժության ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին  աղետների ռիսկի կառավարման «Սենդայի» գործողությունների ծրագիրը, «Ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ պետական կառավարման մարմինների գործողությունների» պլանը:

Ինչպես տեղեկացրեց ԱԻ նախարարության Բնակչության պաշտպանության և աղետներիհետևանքների վերացման կազմակերպման վարչություն պետուսումնավարժության ղեկավար ՀովհաննեսԵմիշյանը, վերջին 4 տարում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փորձ է արել զարգացնել կարողությունները՝ համապատասխանեցնելով միջազգային չափորոշիչներին: «Այս ընթացքում պատրաստվել է 5 թիմ՝ Շիրակի, Տավուշի, Սյունիքի, Լոռիի և Երևանի թիմերը, որոնք իրենց կարողություններով համապատասխանում են միջազգային չափորոշիչներին: Երևանի թիմը  ՄԱԿ-ի կողմից միջազգակին որակավորում է ստացել: Այս 5 թիմերի հետ անցկացվում է 36-ժամանոց ուսումնավարժություն, որը մոտեցված է իրականին՝ նրանք նախապես վարժանքի ժամը չեն իմացել, միայն այն, որ Շիրակում է և ստանալով ազդարարում՝ իրականացրել են իրենց հավաքը և տեղափոխվել են  Շիրակ: Այս թիմերը դեռ հունիսի 7-ից հասել են տեղ և աշխատում են»,-նշեց Հովհաննես Եմիշյանը՝ ընդգծելով, որ թիմ երից յուրաքանչյուրն ունի կառավարում, որոնում, փրկում, բժշկական տարրեր և համակողմանի ապահովում և ի վիճակի է 7 օր՝ 24 ժամով անընդհատ մի տեղում աշխատել:

Թիմերը ստեղծվել են Շվեցարիայի ֆինանսական և փորձագիտական օժանդակությամբ: Այս վարժանքը վերջինն է շվեցարական փորձագետների մասնակցությամբ, որոնք մի քանի տարի շարունակ աջակցել են այս խմբերի ձևավորման գործին: Այսուհետև Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը ինքնուրույն է շարունակելու այս խմբերի կառավարումը:

Վարժանքի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը և Հայաստանում Շվեցարիայի դեսպան Լուկաս Գասսերը, տարբեր նախարարությունների, մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ այցելեցին իրականացվող վարժանքերի տարածքներ, հետևելով հայ փրկարարների գործողություններին, որոնք իրականին մոտ տարբեր փրկարարական իրավիճակներ էին:

«2004 թվականից ի վեր Շվեյցարիան աջակցություն է ցուցաբերում Հայաստանում փրկարարության և արձագանքման  տեղական ու կենտրոնական համակարգ ստեղծելու ուղղությամբ: Այդ աջակցության արդյունքում 235 փրկարար, 540 բուժաշխատող և 2400 հրշեջ է ուսուցում անցել և ապահովվել հանդերձանքով ու սարքավորումներով՝ Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի  կողմից մշակված ստանդարտներով: Շվեցարիան սկսել է ծավալել իր առաջին գործողությունները Հայաստանում դեռևս 1988 թվականից, երբ այդ երկրի փրկարարները օգնություն էին ցուցաբերում Հայաստանի բնակչությա նը  Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո»,- իր խոսքում  նշեց Հայաստանում Շվեցարիայի դեսպան Լուկաս Գասսերը

Արմենուհի Մխոյան

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California