Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ 10 մետր գլորվել
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 10.42-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք-Ծղուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վյար է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Սառնակունք հատվածի 28-րդ կմ-ին «Opel astra G» մակնիշի 34 ON 567 համարանիշի (վարորդ 24-ամյա Վ. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել (մոտ 10մ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր՝ հասնելը ուղեւոր 48-ամյա Ս. Ղ. տեղափոխվել է Սիսիան քաղաքի ԲԿ, այնուհետեւ՝ Երեւանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ժանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
5
AraratBank Announces Change in Executive Leadership



