Իրողությունը բացահայտվեց. վայր չէր ընկել, կոտրվածքն ստացել էր ավտովթարից
SOCIETYՕգոստոսի 6-ին, ժամը 1.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախից քացախափոսի փակ կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 29-ամյա տղամարդ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 00.20-ի սահմաններում, տան դիմաց վայր ընկնելու հետեւանքով:
Օգոստոսի 10-ին, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ օգոստոսի 5-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Անկախության հրապարակի թիվ 33 հասցեի դիմաց բախվել է «ԶԻԼ-5301» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «ԲՄՎ»-ի ուղեւորը ստացել է վնասվածքները: Կատարվում է քննություն:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



